Ջոնի Քեշ
- Երաժշտություն, Մշակույթ

Քանթրիի և գոսփելի «Ոսկե սիրտը»` Ջոնի Քեշ

Աշխարհում Ջոնի Քեշը հայտնի է խաղաղեցնող բաս-բարիտոնով, իր պարադոքսալ ապստամբ, բայց համեստ բնավորությամբ ու թողած երաժշտական ժառանգությամբ:

«Քաղաք»-ն առանձնացրել է Քեշի կյանքի ամենահետաքրքիր դրվագներն ու ամենասիրված կատարումները:

Շոտլանդական արմատներով երգիչը ծնվել է 1932թ.-ին Արքանզաս նահանգի Քինգսլանդ քաղաքում: Ընտանիքի 7 երեխաներից չորրորդն է:
Ջոնի Քեշը նաև նովելիստ էր, նա սկսել է գրել դեռևս վաղ հասակում, նա շարունակել է գրել անգամ օդային ուժերում ծառայության անցնելիս և հրատարակել երկու ինքնակենսագրական:

Քեշի մանկությունը լի է եղել գոսփելի հնչյուններով, սա մեծ ազդեցություն է ունեցել նրա հետագա ոճի վրա: Նրա ավանդական «Մայրիկիս օրհներգերի գիրքը» գոսփել ալբոմը նվիրվում է մորը, որը շատ ողջունում էր նրա երաժշտական ձիրքը:

Քեշին կիթառ նվագել է սովորելեցրել մայրը: Տաղանդն իրեն սպասեցնել չի ստիպել. իր առաջին երգը գրել ու կատարել է 12 տարեկանում:

Քեշին երաժշտական կարիերան դժվար ճանապարհ անցնելու արդյունքում է տրվել: Քանթրիի բնօրրան` Թեննեսսի տեղափոխվելուց հետո, ցերեկները նա աշխատում էր որպես վաճառքի գործակալ, երեկոյան շտապում դասերի, որոնց արդյունքում պլանավորում էր աշխատանք գտնել ռադիոյում` որպես հաղորդավար:

Ջոնի Քեշ քաղաք

Քանթրի երաժշտության թոփ հորիզոնականներում նրան մեծ հաջողություն բերեց «I walk the line» երգը, որի համանուն ֆիլմը նվիրված է երգչի կյանքին ու նրա կնոջը:

Նրա կյանքի գլխավոր սերն ու նրա երկրորդ կինը հայտնի Քարթեր ընտանիքից էր: Ջունը նույնպես հայտնի երգչուհի էր: Համերգի ետնաբեմում արագ ծանոթությունը վերածվեց երաժշտության պատմության ամենագեղեցիկ սիրավեպերից մեկին:

Ջոնի Քեշ

Ջոնն ամուսնության առաջարկություն է արել Ջուն Քարթերին 13 տարի ծանոթույունից հետո` Կանադայում հենց ելույթի ժամանակ: Նրանց երկար սպասված ամուսնությունը տեղի ունեցել 1968թ.-ի մարտի 1-ին Քենթուքի նահանգում: Միասին անց են կացրել 35 հրաշալի տարի, որոնց արդյունքում ծնունդ են տվել երկու երեխաների ու բազմաթիվ հրաշալի երաժշտական գործերի:

Ջոնի Քեշ քաղաք

Քեշին թարգմանելը դժվար է, դրա համար պետք է հասկանալ նրա «Ոսկե սիրտը»:
Ստեղծագործությունը առաջինը կատարել է Նիլ Յանգը, սակայն այն երկրորդ շունչն է ստացել Քեշի գեղեցկագույն կատարմամբ:

Մեկնաբանություններ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։