Քեյթ Հադսոն
- Կինո, Մշակույթ, Սելեբրիթի

Քեյթ Հադսոն․ 5 Ֆիլմ դերասանուհու մասնակցությամբ

Քեյթ Հադսոնը ամերիկացի դերասանուհի, երգչուհի, գրող և դիզայներ է։

Լինելով հայտնի դերասանների զավակ, Քեյթը ոչ միայն արդարացրեց ծնողների սպասումները, այլև՝ դարձավ Հոլիվուդի ամենասիրված և դրական աստղերից մեկը։

Բացի դերասանական կարիերայից Քեյթը նաև գրքեր է գրում։ 2016 թվականին նա թողարկեց իր առաջին գիրքը՝ «Անչափ ուրախ․Սեփական մարմինը սիրելու առողջ միջոցներ» անվանմամբ։

«Քաղաք»-ն  առանձնացրել է 5 ֆիլմ Քեյթ Հադսոնի մասնակցությամբ, որոնք կփոխանցեն ձեզ դրական ու հաճելի զգացողություններ։

1. Ինչպե՞ս ազատվել ընկերոջից 10 օրում

Ինչպե՞ս ազատվել ընկերոջից 10 օրում

Էնդի Անդերսոնը հայտնի ամսագրի թղթակից է։ Նրան տրված է հատուկ առաջադրանք․ հոդված գրել այն մասին, թե ինչպես աղջիկները կարող են ազատվել իրենց նյարդայնացնող ընկերներից։

Էնդին որոշում է գտնել տղայի և այնպես անել, որ նա սիրահարվի իրեն։

Այս բարդ առաջադրանքի համար նա ունի ընդամենը 10 օր։ Ակտիվ որոնումներրից հետո աղջիկը վերջապես գտնում է «զոհին»։

2․ Ես, նա և նրա ընկերները

Ես,նա և նրա ընկերները

Երկիծական ֆիլմը պատմում է նորապսակ զույգի մասին։

Թվում է, թե նրանց ոչինչ չի կարող խանգարել, սակայն մի օր հայտնվում է ամուսնու մանկության ընկերը, որը հայտարարում է, որ պետք է որոշ ժամանակ ապրի նրանց հետ։

Այստեղ սկսվում է իրական խառնաշփոթը։

3․ Հարսնացուների պատերազմը

Հարսնացուների պատերազմը

Ֆիլմը պատմում է լավագույն ընկերուհիների մասին։

Սակայն նրանց ընկերությունը վերածվում է թշնամանքի այն բանից հետո, երբ աղջիկները պարզում են, որ իրենց հարսանիքները լինելու են միևնույն օրը։ Չէ որ նրանք երկուսն էլ երազում էին այդ ամսաթվի մասին։

Երբենի լավագույն ընկերուհիները սկսում են մրցակցել, թե ում հարսանիքը ավելի գեղեցիկ և շքեղ կլինի՝ մոռանալով այն սկզբունքերի և արժեքների մասին, որը դրված էր նրարնց ընկերության հիմքում։

Կարո՞ղ են արդյեք աղջիկները հաղթահարել այս դժվարությունները։

4․ Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին

Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին

«Իմ լավագույն ընկերոջ ընկերուհին» Քեյթ Հադսոնի լավագույն ֆիլմերից է։Այն բավական զավեշտալի  է ստացվել, շնորհիվ անսովոր սյուժեի։

Ֆիլմի գլխավոր հերոսը բավական տարօրինակ աշխատանք ունի։ Նրա հիմնական խնդիրն է հանդիպել այն աղջիկների հետ, որոնք բաժանվել են իրենց ընկերներից և իր տհաճ պահվածքով այնպես անել, որ նրանք հետ վերադառնան իրենց նախկին ընկերների մոտ։

Բայց այստեղ ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանալու։Ֆիլմն ապացուցում է, որ անգամ ամենաարհեստավարժ կնամոլները մի օր  գտնում են իրենց կյանքի միակ սիրուն։

5․ Մայրերի օրը

Մայրերի օրը

Ֆիլմը պատմում է աշխարհի ամենալուսավոր ու պայծառ տոներից մեկի՝ Մայրերի տոնի մասին։

Այստեղ երեք տարբեր պատմություններ են, որոնք առանձնանում են հետաքրքիր ու դրամատիկ սյուժեով։

Ֆիլմը կփոխանցի ձեզ դրական էմոցիաներ և կդարձնի ձեր երեկոն հաճելի ու անմոռանալի։

Կարդա նաև՝

Ինչպե՞ս ամուսնանալ 3 օրում․ Ռոմանտիկ կատակերգություն՝ շաբաթ երեկոյի համար

ինչպես ամուսնանալ 3 օրում քաղաք

 

Մեկնաբանություններ