- Սպորտ

Քոնոր Մաքգրեգորը ցույց է տվել, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ

Խառը մենամարտերի 2 քաշային կարգում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը ցույց է տվել, թե ինչպես է պայքարում կորոնավիրուսի դեմ։

Instagram-ում հրապարակած լուսանկարում Մաքգրեգորը «նոկաուտի է ենթարկում» կորոնավիրուսին:

«Ստացիր այս հարվածը, կորոնավիրուս»,- լուսանկարին կից գրել է իռլանդացի մարզիկը:

Նշենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 210 հազարը:

Մեկնաբանություններ