- Կինո, Կյանք, Մշակույթ, Սելեբրիթի

Քվենտին Տարանտինոն երազում էր Marvel-ի հերոսներից մեկի մասին ֆիլմ նկարահանել

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն խոստովանել է, որ երազել է էկրանավորել Marvel-ի կոմիքսներից մեկը՝ նվիրված է Լյուկ Քեյջին, սակայն իր ընկերները կանխել են այդ մտահղացումը: Ռեժիսորի խոսքը մեջբերում է Comic Book պարբերականը։

«Դա «Կատաղած շների» նկարահանումներից անմիջապես հետո էր։ Մինչև «Քրեական ընթերցանություն»-ը, ես լրջորեն մտածում էի Լյուկ Քեյջի մասին Ֆիլմի մասին։ Երբ երեխա էի, ես կոմիքսների իսկական կոլեկցիոներ էի։ Մտածում էի, որ Լոուրենս Ֆիշբորնը կլիներ իդեալական թեկնածու Քեյջի դերը խաղալու համար։

Լոուրենս Ֆիշբորն

Բայց բոլոր ընկերներս պնդում էին․ «Դա պետք է լինի Ուեսլի Սնայպսը»: Ասում էի․ «Լսե՛ք, ինձ դուր է գալիս Ուեսլի Սնայպսը, բայց Լոուրենս Ֆիշբորնը գրեթե Մարլոն Բրանդոնն է»: Բայց նրանք պատասխանում էին․ «Այո, բայց նա պետք է լավ ֆիզիկական մարզավիճակ հավաքի, իսկ Սնայպսին դա պետք չէ»։

Ուեսլի Սնայպս

Եվ այդ ժամանակ ես ասացի. «Թքա՛ծ ամեն ինչի վրա։ Դա այնքան էլ կարևոր չէ: Գրո՛ղը ձեզ տանի, դուք ամեն ինչ փչացրեցիք», – կիսվել է Քվենտին Տարանտինոն։

Հիշեցնենք, որ այդ կերպարը հայտնվել է «Լյուկ Քեյջ» բազմասերիանոց նախագծում, որը ցուցադրել է Netflix-ը Marvel-ի հետ միասին 2016 թվականին: Սերիալը ցուցադրվել է երկու եթերաշրջան։

Քվենտին Տարանտինոյի վերջին ֆիլմը լույս աշխարհ է տեսել անցած տարի։ «Մի անգամ Հոլլիվուդում» ֆիլմում նկարահանվել էին Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը։

Մեկնաբանություններ