- Հայաստան, Քաղաքական

Մի շարք երկրներ Հայաստանին օգնություն են տրամադրել

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստորագրել է որոշումներ, որոնցով բարեգործական են որակվել մի շարք երկրներից Հայաստան ուղարկված օգնությունները:

Հայաստանկն Միացյալ Ազգերի Կազմակերպության մանկական հիմնադրամը (Unicef) տրամադրել է 9.290 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի օգնություն (մեկանգամյա օգտագործման պլաստմասսե ներարկիչներ՝  ասեղներով (732 կգ ընդհանուր քաշով)):

Օֆնություն են ուղակել նաև Նիդեռլանդների Շրջակա միջավայրի եւ հանրային առողջության ազգային ինստիտուտը՝ կորոնավիրուսի լաբորատոր թեստեր՝ 13.7 կգ ընդհանուր քաշով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ կարմրուկի և կարմրախտի լաբորատոր թեստեր՝ 6.5 կգ ընդհանուր քաշով, 1,014 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ:

Ռուսաստանի Դաշնության Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտներում վերահսկողության դաշնային ծառայությունը՝  ախտորոշիչներ՝ 12.56 կգ ընդհանուր քաշով, 453,151.80 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ:

Ամբողջ օգնությունը հատկացվելու է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ին՝  բժշկական կենտրոններին, պոլիկլինիկաներին և ծննդատներին անհատույց բաշխելու նպատակով։

Մեկնաբանություններ