Աղցան
- Առողջ ապրելակերպ, Խոհանոց, Կյանք

Օգտակար ճաշատեսակներ գեղեցիկ կազմվածքի համար

Առողջ սնվելը ոչ միայն օգտակար է, այլև հիանալի միջոց է կազմվածքին հետևելու և ավելորդ կլիոգրամներից ազատվելու համար։

Եթե նոր ուտեստներ եք փնտրում ամենօրյա ճաշացանկի համար կամ պարզապես ցանկաանում եք առողջ սնվել, մենք առանձնացրել ենք ձեզ համար մի քանի օգտակար և անչափ համեղ ճաշատեսակներ, որոնք կօգնեն ունենալ գեղեցիկ կազմվածք։

Աղցան Դետոկս

դետոկս

Խնձորի և կարմիր կաղամբի դուետը ձեզ համային հրաշալի զգացողություններ կպարգևի, իսկ սամիթի սերմերը կնպաստեն ճիշտ նյութափոխանակությանը։

Ջեռոցում եփված սաղմոն

սաղմոն

Վայելեք ջեռոցում եփված սաղմոնի նուրբ համը՝ ճաշակելով այն կուսկուսի կամ դարչնագույն բրնձի հետ։

Տակո աղցան

տակո

Մաղադանոսի և լայմի միքսը աղցանին տալիս է հրաշալի թարմություն։ Աղցանը պարունակում է  նաև բավական սպիտակուցներ։ Պատրաստեք այն նախապես և պահեք սառնարանում։

Բուսական սենդվիչ հումուսով

հումուս

Եթե հոգնել եք դասական բուսական սենդվիչներից, որոնք ձեզ հաճույք չեն պատճառում առաջարկում ենք  աշխարհի ամենահամեղ բուսական սենդվիչը։

Հումուսը և ավոկադոն Ձեր օրգանիզմին կապահովեն անհրաժեշտ սպիտակուցներով, իսկ խրթխրթան բանջարեղենները կնպաստեն նյութափոխանակությանը։

Լազանիա ցուկինիից

լազանիա

Այս ճաշատեսակը անհավանական հաճույք կպատճառի ձեր քիմքին։ Դուք կարող եք նախապես պատրաստել այն և մատուցելիս միայն եփել ջեռոցում։

Կարդա նաև՝

5 ամենահամեղ կրեմ-ապուրների պատրաստման եղանակները

քպուրներ

 

Մեկնաբանություններ