- Կյանք, Տուրիզմ

«Օկտոբերֆեստ» փառատոնը 70 տարվա մեջ առաջին անգամ չեղարկվել է

Աշխարհում խոշորագույն «Օկտոբերֆեստ» փառատոնը, որը սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը պետք է անցներ Մյունխենում, չեղարկվել է։

Ազգային տոնի չեղարկման մասին ապրիլի 21-ին հատուկ մամուլի ասուլիսում հայտարարել են Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը եւ Մյունխենի օբեր-բուրգոմիստր Դիտեր

Գարեջրի այս մեծ փառատոնին մասնակցելու ամեն տարի գալիս է մոտ 6 միլիոն մարդ։

Մարկուս Զյոդերը «Օկտոբերֆեստի» չեղարկումը բացատրել է նոր կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ մեծացման վտանգով՝ հաշվի առնելով գարեջրային վրաններում գարեջուր խմող և տոնող մարդկանց սոցիալական հեռավորությունը պահպանելու անհնարինությունը։

«Օկտոբերֆեստն» առաջին անգամ անցկացվել է 1810 թվականին՝ ապագա բավարական թագավոր Լյուդվիգ I-ի հարսանիքի առիթով։ 19-րդ դարում տոնը չեղարկվել է ընդամենը երկու անգամ՝ խոլերայի համաճարակի հետ կապված։

Մեկնաբանություններ