- Կինո, Կյանք, Մշակույթ

«Օսկարի» կանոնները փոխվել են կորոնավիրուսի պատճառով

Ամերիկյան կինոակադեմիան թույլ է տվել «Օսկարի» համար ներկայացնել ֆիլմեր, որոնք համաճարակի պատճառով ցուցադրվել են միայն առցանց: Կանոնների փոփոխությունների մասին ասվում է մրցանակի կայքում։

Ավելի վաղ «Օսկարին» հավակնող ֆիլմը պետք է ցուցադրվեր Լոս Անջելեսի կինոթատրոններից մեկում օրական երեք անգամ։ Այժմ լավագույն կինոնկարի համար մրցանակը, ինչպես նաև հիմնական ու հատուկ անվանակարգերում մյուս մրցանակները կկարողանան ստանալ այն ֆիլմերը, որոնց պրեմիերան կայացել է սթրիմինգային կամ VOD-հարթակում:

Կինոակադեմիան նաև մի շարք այլ փոփոխություններ է մտցրել. այսպես, «Լավագույն ձայն» և «Լավագույն ձայնային մոնտաժ» անվանակարգերը միավորվել են մեկում։ Ընտրության չափանիշները փոխվել են նաև «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում։ Այժմ այն ստանալու համար ֆիլմը պետք է պարունակի օրիգինալ երաժշտության առնվազն 60%–ը, իսկ սիքվելները՝ 80%-ից ոչ պակաս։

Փոփոխությունները կանդրադառնան միայն «Օսկար» 93-րդ արարողության հավակնորդներին։ Արարողությունը պլանավորված Է 2021 թվականի փետրվարի վերջին: Համաճարակի ֆոնին կինոթատրոնները սկսել են փակվել ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում, որտեղ այժմ ավելի քան մեկ միլիոն մարդ է կորոնավիրուսով հիվանդացել, կինոթատրոնները աշխատանքը դադարեցրել են մարտի կեսերին: Այդ պատճառով շատ նկարների թողարկումը չեղյալ է հայտարարվել։

Մեկնաբանություններ