- Սպորտ

Նուրմագոմեդովն ու Մաքգրեգորը փալաս են. Ֆերգյուսոն

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում ամերիկացի մարզիկ Թոնի Ֆերգյուսոնը ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին համարում է արդեն կարիերան ավարտած մարզիկներ:

«Նուրմագոմեդովն ու Մաքգրեգորը փալաս են: Նրանք արդեն ավարտել են իրենց կարիերան: Խաբիբը դրա համար վառ օրինակ է: Նա վերջին պահին թաքնվեց Ռուսաստանում և հրաժարվեց մենամարտել ինձ հետ»,- ասել է Ֆերգյուսոնը։

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը նախատեսված էր անցկացնել ապրիլի 18-ին: Սակայն Խաբիբը հրաժարվել է մասնակցել մենամարտին՝ պատճառաբանելով, որ կարանտինի պայմաններում չի կարող լքել Ռուսաստանը:

Մեկնաբանություններ