- Առողջապահություն, Կյանք, Հայաստան

1 մահացած ու 27 բուժված․ կորոնավիրուսի այսօրվա թվերը

Կորոնավիրուսով վարակվածերի թիվը ավելացել է 28-ով: Հիմա Հայաստանում կա կորոնավիրուսի վարակման 881 գրանցված դեպք։

Այսօր ժամը 11։00-ի տվյալներով՝ Հայաստանում բուժվածների թիվն ավելացել է 27-ով ու կազմում է հիմա 114 մարդ, փաստացի բուժման մեջ է գտնվում 758 հիվանդ: 4571 թեստի պատասխան բացասական է եղել:

Տխուր լուր ևս։ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ ևս մեկ քաղաքացի է մահացել: Նա 93 տարեկան էր, տառապում էր նաև քաղցկեղով: Այսպիսով, մահացածների թիվը հասավ 9-ի։

Այս պահին հիվանդանցում կա ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 8 պացիենտ:

Մեկնաբանություններ