Sandhguru. Հնդիկ միստիկ, յոգ, գրող
- Խորհուրդներ, Կյանք, Մոտիվացիա

17 իմաստուն խորհուրդ Sandhguru-ից, որոնք կփոխեն քո կյանքը

Sandhguru-ն ազգությամբ հնդիկ յոգ, միստիկ և գրող է: Նա ներգրաված է մի-շարք սոցիալական, կրթական նախագծերում: Նրա «Առողջություն», «Կրոն, հոգեւորականություն և հավատ», ինչպես նաև մի-շարք այլ գրքեր New York Times-ի Best Seller-Ների ցուցակում են:

«Քաղաք»-Ն այս անգամ առանձնացրել է նրա մի շարք իմաստուն մտքեր և խորհուրդներ, որոնք կօգնեն քեզ ոգեշնչվել և առաջ շարժվել:

1. Մոռացի՛ր բախտի մասին, ապրի՛ր նպատակադրված: Մեր կյանքում կան բաներ, որոնք բախտի բերմամբ են պատահում, սակայն եթե սպասես բախտին լավագույն բաները քեզ հետ կպատահեն միայն այն ժամանակ, երբ դու գտնվում եք գերեզմանում:

Պատահական բաները նույնպես ունեն իրենց կատարման ժամանակը: Քվանտային թեորեմները ապացուցում են այն, որ եթե մենք  բախտի վրա հույս դնենք, մեզ հետ դա կարող է պատահել 1000-ից մեկ անգամ:

Կան պուլսային մասնիկներ, որոնք  պատահում են, երբ մենք հազարերորդ անգամին ենք բախվում: Եթե մենք ապրենք մտադրված, մեզ վրա չի ազդի մեր շուրջը կատարվող և ոչ մի բան:

2. Կյանքում ամենակարևորը բալանսն է: Եթե չկա բալանս քո սեփական մարմինն ու միտքը կաշխատեն քո դեմ:

3. Հարցը նրանում չէ, թե դուք ինչքան ջանասիրաբար եք աշխատում: Հարցը նրանում է, թե արդյո՞ք դուք կարողանում եք ամբողջությամբ ինքնաիրացվել և կյանքը ապրել լիարժեքության զգացումով:

4. Փոխել կյանքը նշանակում է ջնջել դեռևս գոյություն ունեցող անցյալը: Վերափոխել այն՝ նշանակում է հիմնովին ջնջել այն անցյալը, որն այլևս գոյություն չունի:

Sandhguru. հնդիկ յոգ, միստիկ, գրող և գուրու:

5. Այն, ինչ դու անում ես չպետք է բնութագրի քեզ: Դու ինքդ պետք է բնորոշես քո արարքները:

6. Անորոշությունը լավ է: Դա անշանակում է, որ դու փնտրում ես ճշմարտություն: Կասկածը հիվանդություն է, որը նշանակում է, որ դուք արդեն եկել եք բացասական եզրահանգման:

7. Այն ինչ հնարավոր է կամ անհնար է քեզ չի վերաբերում: Դա կորոշի բնությունը: Քո գործը միայն աշխատելն է այն ուղությամբ, ինչն իսկապես կարևոր է քեզ համար:

8. Յուրաքանչյուրիս ներսում կա հանճար, բայց մարդկանց 99%-ը ապրում և մահանում է այդպես էլ չբացահայտելով իր տաղանդը:

Եթե դու բացահայտես քո իրական կարողությունը և դա սկսես օգտագործել, քո կյանքը կհեշտանա:

Sandhguru. Հնդիկ միստիկ, յոգ, գրող

9. Երջանկությունն այն է, երբ դու գտնում ես ներդաշնակություն, և այն դառնում է  բնական վիճակ: Ի՞նչ ասել է գալ ներդաշնակության:

Կան տարբեր մոտեցումներ, բայց առաջինը՝ նայել ներս: Մեկ բառով ասած, մենք նման ենք քիմիական ապուրի: Հարցը նրանումն է, թե ինչ է խառնած այդ ապուրին. վատն է, թե՞ լավն է: Եթե լինես լավը՝ դու ուրախ կլինես, եթե լինես ուրախ՝ դու քեզ կզգաս լավ և հաճելի:

Այսպիսով դիմացի մարդիկ նույնպես կասեն, որ դու երջանիկ ես: Պետք է կարողանալ ստեղծել ճիշտ ապուր, որում երջանիկ լինելը խնդիր չէ:

10. Երբ դու ապրում ես բոլորի համար, բոլորը հոգ են տանում քո մասին:

11. Երբ դու պատասխանատվություն ես վերցնում քո ֆիզիկական մարմնի նկատմամբ դու քո ձեռքն ես վերցնում քո կյանքի և ճակատագրի 15-20% պատասխանատվությունը: Երբ դու հոգ ես տանում քո ինտելեկտի մասին, 50-60% պատասխանատվությունը լինում է քո ձեռքերում: Երբ դու ամբողջական պատասխանատվություն ես կրում քո կյանքի հանդեպ, դու 100%-ով լցվում ես կյանքի էներգիայով:

12. Ոչ ոք այս կյանքում 100%-անոց չէ: 100%- ով այնպիսին չէ, ինչպիսին, որ դու ես ցանկանում տեսնել: Ձեր ընկերները, ծնողները…  Ոչ ոք կատարյալ չէ, սակայն դրանում չէ խնդիրը:

Խնդիրը նրանում չէ, որ այս կամ այն մեկը այնպիսին չէ, ինչպիսին որ դու ես ուզում տեսնել: Դժգոհությունը մեր ներսում է: Եթե ինչ-որ մեկն այնպիսին չէ, ինչպիսին, որ դու ես ուզում տեսնել, նշանակում է, որ դու թույլ ես տվել, որպեսզի քո շուրջը լինի այդպիսին:

13. Այն ինչ դու տեսնում ես, այն ինչ կարդում ես, այն ինչ կատարվում է ՝ քեզնից է: Լուծումներ մի՛ փնտրիր դրսում: Լուծումներ դուք կարող եք փնտրել զգայարաններում. Զգալ, լսել, տեսնել, շոշոփել, շնչել… 

14. Այն ինչ պատահում է քեզ հետ, դրա պատճառը քո ներսում է:

Sandhguru-ի խոսքերը: Sandhguru-ն հնդիկ յոգ, միստիկ և գրող է:

15. Ինչպե՞ս փոխել կյանքը. Մարդիկ մտածում են, որ փոխելով վերաբերմունքը, զգացողությունները, գործողությունները՝ փոխում են կյանքը:

Սրանց մեջ չկա գիտակցական ոչինչ: Մենք մեր վերաբերմունքը փոխելով կարող ենք որոշ գործողություններ փոխել, բայց դա վերափոխություն չէ: Դա ուղղակի փոփոխություն է:

16. Մենք փորձում ենք ֆիքսել հետևանքն, առանց ֆիքսելու պատճառները: Դու լիարժեք կյանք ես, դու կարիք չունես անցյալից սովորել այն, թե ինչպես լինել կյանք:

17. Ձեր մարմնի յուրաքանչյուր մասնիկ երկխոսության մեջ է ողջ տիեզերքի հետ: Յոգան հենց այդ փորձառության մասին է:

Հեղինակ՝ Գայանե Մելքումյան

Կարդա նաև՝

Ինչպե՞ս «բուժել» կյանքը․ Խորհուրդներ հայտնի բժիշկ-հոգեբան Լուիզա Հայից

Լուիզա Հեյ հոգեբան կյանք քաղաք

Մեկնաբանություններ