- Առողջապահություն, Կյանք, Հայաստան, Քաղաքական

35 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է. Արսեն Թորոսյան

Վերջին օրերին վարակվածների թվի մեծացումը կապված է մի քանի գործոնների հետ՝  սկսած նրանից, որ ունեցել ենք թուլացումներ, նաեւ որոշակի օջախանման դեպքեր ենք ունեցել, երբ կանոնները լավ չեն պահպանվել: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանըի հետ բացօթյա տարածքում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նա նշեց, որ օրինակ վարակման դեպք է գրանցվել սգո արարողության ժամանակ. «Այո, մենք պետք է հարգենք մեր անցավորներին, բայց կենդանի մարդկանց պաշտպանելը ավելի կարեւոր պետք է լինի: Ես շատ կցավամ, եթե այդ մարդկանց մոտ որեւէ ծանր դեպք լինի եւ չկարողանանք նրանց փրկել:

Նաեւ ծանր դեպքերի թիվն է աճել: Այսօր արդեն ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 35 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, որոնցից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքի: Սա դեռ մեծ բեռ չէ առողջապահական համակարգի համար: մենք այսօր կարող ենք ակտիվ 3-4 հազար դեպք վարել: Այս պահին ունենք 850 պացիենտ հիվանդանոցներում, եւ եւս մոտ 350 հոգի հյուրանոցներում են: Մեխ խնդիրն է, որ գոնե ուղիղ գծով առաջ գնանք, այսինքն մեր մաքսիմումից չանցնենք, որպեսզի ստիպված չլինենք ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցել»,-ասաց նախարարը:

Մեկնաբանություններ