- Առողջապահություն, Կյանք, Հայաստան

351 վարակված մեկ օրում. Հայաստանի հակառեկորդը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 351–ով և դարձել 4823։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2718 մարդ, կատարվել է 41850 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2019–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 61 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 5-ով) և մահվան 25 անուղղակի դեպք:

Մայիսի 16-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4472 էր:

Մեկնաբանություններ