քպուրներ
- Խոհանոց, Կյանք

5 ամենահամեղ կրեմ-ապուրների պատրաստման եղանակները

Շուտով ձմեռ է, իսկ ձմեռային ցրտաշունչ օրերին տուն վերադառնալիս կամ աշխատանքային ընդմիջման ժամանակ ամենացանկալի կերակուրներից է տաք և բուրավետ կրեմ-ապուրը:

«Քաղաք»-ն այսօր քեզ համար առանձնացրել է աշխարհի տարբեր երկրներում տարածված և սիրված ամենահամեղ կրեմ-ապուրների բաղադրատոմսերը:

Ֆրանսիական Potage parmentier

կերակուրԲաղադրիչները՝

  • 250 գրամ սպիտակ սոխ
  • 750 գրամ միջին չափի կարտոֆիլ
  • 500 միլիգրամ մսային արգանակ
  • 200 գրամ սերուցք
  • 3 ճաշի գդալ ձիթայուղ
  • Աղ և պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Անհրաժեշտ է մանր կտրատել սոխը և տապակել քիչ քանակությամբ ձիթայուղի մեջ: Այնուհետև պետք է ավելացնել արգանակը և ցածր կրակի վրա թողնել 5-6 րոպե: Դրանից հետո կաթսայի մեջ ենք դնում կարտոֆիլները, ավելացնում մնացած արգանակը, համեմում աղով և պղպեղով և թողնում եփվելու ևս 15-20 րոպե: Այնուհետև ողջ զանգվածը մանրացնում ենք բլենդերով, ավելացնում սերուցքը և եփում ևս 5 րոպե: Մատուցելիս կարելի է ապուրի վրա պարմեզան պանիր լցնել:

Վիետնամական կրեմ-ապուր՝ բանջարեղենով

խոհանոցԲաղադրիչները՝

  • 600 գրամ կարտոֆիլ
  • 100 գրամ սոխ
  • 100 գրամ գազար
  • 500 միլիգրամ կաթ
  • Աղ, պղպեղ, կանաչ սոխ
  • 500 միլիգրամ արգանակ
  • 1 ճաշի գդալ ձիթայուղ
  • մշկընկույզ

Պատրաստման եղանակը

Նախ պետք է կտրատել սոխը փոքր խորանարդների: Նույն կերպ կտրատել գազարը: Մեծ թավայի մեջ ավելացնել ձիթայուղ և տապակել գազարը և սոխը մոտ 15 րոպե ցածր կրակի վրա: Կարտոֆիլը ևս մանր խորանարդների կտրատել: Կաթսայի մեջ կաթ և աղ լցնել, հետո ավելացնել կարտոֆիլը: Եփվելուն պես հարել բլենդերով: Այնուհետև պետք է խառնել բոլոր բաղադրիչները, ավելացնել արգանակը և թողնել եփվելու ևս 10 րոպե:

Մատուցելիս վրան կտրատված կանաչ սոխ լցնել:

Ուկրաինական կրեպ-ապուր՝ դդումով

քպուրներ

Բաղադրիչները՝

  • 600 գրամ դդում
  • Մի քանի խոշոր կարտոֆիլ
  • 1 լիտր մսային արգանակ
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճաշի գդալ ձիթայում
  • 200 միլիգրամ սերուցք
  • աղ

Պատրաստման եղանակը

Դդումն ու կարտոֆիլը մաքրել, լվանալ և կտրատել խորանարդիկների: Առանձին-առանձին եփել: Սոխը մանր կտրատել և թեթև տապակել ձիթայուղի մեջ: Միացնել բոլոր բաղադրիչները, ավելացնել արգանակն ու հարել բլենդերով: Ավելացնել սերուցքը և եփել ևս 5 րոպե:

Իսպանական Salmorejo՝ լոլիկով

կրեմ ապուրԲաղադրիչները՝

  • 800 գրամ լոլիկ
  • 200 գրամ չոր սպիտակ հաց
  • Մի քանի պճեղ սխտոր
  • 250 միլօիգրամ ջուր
  • Աղ, պղպեղ, ձիթայուղ
  • Ձևավորման համար՝ եփած ձու, խոզապուխտ

Պատրաստման եղանակը

Հացը մանր կտրատել, հանել չոր մասերը և ավելացնել մեկ բաժակ ջուր:

(Ապուրը չի եփվելու, հետևաբար ջուրը պետք է եռացված լինի): Թողնել կես ժամ, որպեսզի ջուրը ներքաշվի հացի մեջ: Այդ ընթացքում պետք է մաքրել լոլիկները, թողնել միայն պտղամիսը, կտրատել խորանարդների: Բլենդերով հարել հացը և մի քանի պճեղ սխտորը: Ավելացնել 50 միլիգրամ ձիթայուղ:  Ապուրը պետք է թանձր լինի: Ծածկել և 2 ժամով սառնարանում թողնում: Մատուցելիս կտրատված ձու և խոզապուրտ ավելացնել:

Բելգիական Սնկային կրեմ-ապուր

ապուրներ

Բաղադրիչները՝

  • 500 գրամ Շամպինյոն
  • Մի քանի խոշոր կարտոֆիլ
  • 700 միլիգրամ ջուր կամ բանջարեղենի արգանակ
  • 1 պճեղ սխտոր
  • 1 ճյուղ մաղադանոս
  • 50 միլիգրամ սերուցք
  • 30 գրամ կարագ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Սունկը լավ լվանալ և մաքրել, այնուհետև կտրատել: Կատրոֆիլը մաքրել և բաժանել խորանարդների: Կաթսայի մեջ ավելացնել կարագը և մանր կտրատված սոխը, կարտոֆիլը և սխտորը: Ցածր կրակի վրա տապակել 10 րոպե՝ պարբերաբար ավելացնելով ջուրը կամ արգանակը:

Այնուհետև ավելացնել սունկն ու ևս 10 րոպե եփել: Վերցնել կրակի վրայից, համեմել ըստ ճաշակի: Զգուշորեն առանձնացնել արգանակը: Մնացած զանգվածը մանրացնել բլենդերով: Ավելացնել սերուցքը և մաղադանոսը, ապա կրկին դնում կրակին և մի փոքր էլ եփել՝ մինչև եռման ջերմաստիճանը:

Զարդարել կարելի է թարմ սնկերով և մաղադանոսով:

 

Մեկնաբանություններ