- Ժամանց, Կինո, Մշակույթ

5 ֆիլմ, որ հասցրել են ցնցել հանդիսատեսին 2020-ին

Կորոնավիրուսը կանգնեցրել է կինոարդյունաբերությունը ողջ աշխարհում։ Թե՛ ֆիլմարտադրողները, թե՛ հանդիսատեսը սպասում են կարանտինի ավարտին։ Իսկ մինչ այդ, եկեք հիշենք 2020-ի 5 ամենաշահութաբեր ֆիլմերը, որոնք արդեն հասցրել են ուրախացնել կինոմաններին։

 

5 հորիզոնական

Անտեսանելի մարդը (124,5 մլն դոլար ամբողջ)

Մեր օրերում սարսափ ժանրը իսկական վերածնունդ է ապրում։ Ժամանակակից հանդիսականին այլևս չես վախեցնի սկրիմերներով։ Հիմա միայն վախի ու անելանելիության մթնոլորտը կարող է դող առաջացնել։ Ահա և տղանդավոր ռեժիսոր Լի Ուոնելը կարողացել է իր նոր ֆիլմով հասնել այդ էֆեկտին։ Ուոնելն այն նույն ռեժիսորն է, ով երկու տարի առաջ մեզ նվիրեց «Ափգրեյդ» գերազանց մարտաֆիլմը։

 

4 հորիզոնական

Գիշատիչ թռչունները․ Հարլի Քվինի ցնցող պատմությունը (201,8 միլիոն դոլար)

Եթե «Անտեսանելի մարդը» դարձել է կինովարձույթի հիթ, ապա «Գիշատիչ թռչունները»՝ հիասթափություն են։ Չէ որ առաջինն արժեցել է խղճուկ 7 մլն դոլար, իսկ հմայիչ Հարլի Քվինի մասին կոմիքսների էկրանավորումի բյուեն կազմում է 100 մլն։ «Ջոկերի» հաջողությունը չի հաջողվել կրկնել, այնպես որ «Ուորներ Բրադերսը» ստիպված է հաշվել ֆիլմի պատճառած կորուստները։

 

3 հորիզոնական

Դոքթր Դուլիթլի անհավանական ճամփորդությունը (228 միլիոն դոլար)

Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ ֆիլմը շատ ավելի վատ վիճակում է, քան Բեթմենի գլխավոր հակառակորդի ընկերուհու մասին պատմող ժապավենը: Ընտանեկան կատակերգությունը, կարծես, դատապարտված էր հաջողության։ Բայց, արի ու տես, հանդիսատեսը պատրաստ չէ Դաունի կրտսերի մեջ տեսնել ուրիշ մեկին բացի Թոնի Ստարկից։

 

2 հորիզոնական

Սոնիկ (306,7 մլն դոլար)

Ջիմ Քերրի, նոստալգիա և կապույտ արագավազ ոզնի։ Սրանք են այն գրավականները, որ կարող են ֆիլմը ապահովել գերազանց շահույթով։ Քերրիի վերադարձին մեծ կինո հանդիսատեսը երկար էր սպասել։ Ու վերադարձը ստացվեց։

Խաղի էկրանավորումը իրեն գերազան է ցուցադրել վարձույթում ու հասցրել է նույնիսկ մի քանի ռեկորդ սահմանել։ Իսկ սա նշանակում է, որ մենք շուտով նորից կտեսնենք դոքթր Ռոբոտնիկին ու բարեհամբույր այլմոլորակային Սոնիկին կինոթատրոնների էկրաններին։

 

1 հորիզոնական

Ընդմիշտ վատ տղաները (425,5 մլն դոլար)

Մի փոքր էլ դասականի մասին։ Այս տարվա հունվար և փետրվար ամիսներին, երբ դեռ օրինազանցություն չէր տնից դուրս գալը, 90-ականների մարտաֆիլմերի սիրահարները ողողել էին աշխարհի կինոթատրոնները, որպեսզի կրկին տեսնեն երկու խիզախ դետեկտիվների մասին պատմող ֆիմը։ Ֆրենչայզի առաջին երկու մասերը վաղուց իրենց տեղն են գրավել կինոմանների սրտերում։ Այնպես որ, Ուիլ Սմիթի և Մարտին Լոուրենսի վերադարձին սպասում էին բոլորը։ Եվ դուետը չհիսթափեցրեց: Ֆրենչայզի երրորդ մասն արդեն իսկ դարձել է սերիայի ամենաշահութաբեր ֆիլմը:

Ուիլ Սմիթի վերջին կինոնկարների հաջողությունը միայն մեկ բան է նշանակում. շուտով մենք կրկին կերգենք «վատ տղաները» կինոթատրոններում:

Մեկնաբանություններ