- Կինո, Կյանք, Մշակույթ, Սելեբրիթի

7 դերասաններ, ովքեր հերոս են իրական կյանքում

Որոշ դերասաններ միայն խաղում են խիզախ հերոսների դեր, իսկ ոմանք հերոս են իրական կյանքում։

 

Հյու Ջեքման

Ավստրալացի դերասան Հյու Ջեքմանին մենք բոլորս շատ լավ գիտենք Marvel Comics-ի էկրանավորումներում Ջեյմս Լոգանի դերից։

Երբ Ջեքմանը հանգստանում էր հայրենիքում գտնվող լողափերից մեկում, նրան հնարավորություն է ընձեռվել իրեն դրսևորել որպես իսկական հերոս։

Ուժեղ հոսանքը մարդկանց տանում էր դեպի օվկիանոսի խորքը։ Բայց դերասանն իրեն չի կորցրել. նախ փրկել է իր երեխաներին (դստերն ու որդուն), իսկ հետո ջրից հանել մի քանի մարդու։

 

Ռայան Գոսլինգ

Ռայան Գոսլինգի հաշվին կան բազմաթիվ ռոմանտիկ ֆիլմեր, ինչպիսիք են «Հիշողության օրագիր», «Լա Լա Լենդ» և «Այդ հիմար սերը»: Բայց դերասանը նկարահանվել է նաև մարտաֆիլմերում․ հիշեք, թեկուզ, «Դրայվ» բրուտալ ֆիլմը, որում նրա հերոսը օգնում էր երիտասարդ մորը, որի ամուսինը ճաղերի հետևում էր:

Կյանքում Ռայան Գոսլինգը ոչնչով չի զիջում «Դրայվ»-ի իր հերոսին։ Մի անգամ նա կարողացել է փրկել մի կնոջ, որը քիչ էր մնում ընկներ մեքենայի անիվների տակ։

 

Ջոնի Դեփ

«Ջոնի Դ» ֆիլմի նկարահանումների ժամանակ կասկադյոր վարորդներից մեկը կորցրել էր մեքենայի կառավարումը սառցակալած ճանապարհի վրա: Այն լրիվ արագությամբ գնում էր մի խումբ ստատիստների վրա։

Եվ այստեղ պատմության մեջ է մտնում Ջոնի Դեփը։ Նա նետվել է ամբոխի մոտ, հրել ստատիստներին մի կողմ ու թրկել բոլորին։

 

Առնոլդ Շվարցենեգեր

Առանց մեր մանկության սիրելի դերասանի այս ցուցակն անհնար է պատկերացնել: Պողպատե Առնին խաղացել է անհամար մարտաֆիլմերում, ջարդուփշուր արել վատ տղաներին աջ ու ձախ։ Իսկ կյանքում Առնոլդ Շվարցենեգերը բարի մարդ է և հերոս։

Առնին ընտանիքի հետ հանգստանում էր Հավայան կղզիներում, երբ նրան հնարավորություն է տրվել ցույց տալ իր խիզախությունը։ Նա նկատել է՝ ինչպես է մի սերֆինսիգստ հանկարծ վատացել ու ընկել ջուրը։ Եվ տղան խեղդվելու էր, եթե Շվարցենեգերը չհասներ օգնության։

Դերասանը լողացել է 300 մետր, գտել տղային ջրի մեջ ու նրան ափ դուրս բերել։

 

Հարիսոն Ֆորդ

Հան Սոլո, Ինդիանա Ջոնս, Ռիկ Դեկարդ «Շեղբի վրայով վազող»-ից, Դոկտոր Ռիչարդ Քիմբ «Փախստական»-ից ու նախագահ Ջեյմս Մարշալ «Նախագահի ինքնաթիռ»-ից: Բոլոր այդ կերպարներին խաղացել է Հարիսոն Ֆորդը։

Կյանքում դերասանը ոչնչով չի զիջում այդ կերպարներին։

Դերասանն ունի ուղղաթիռ, որի օգնությամբ նա փրկարարական առաքելություններում օգնում է Վայոմինգ նահանգի ոստիկաններին:

Ֆորդը մի անգամ գտել է Յելոուստոնի ազգային պարկում կորած 13-ամյա տղային։ Մեկ այլ անգամ դերասանը կարողացել է լեռան գագաթից հանել մի երիտասարդ աղջկա, ում վիճակը վատացել է հենց վերելքի ժամանակ։

 

Թոմ Քրուզ

Թոմ Քրուզը հայտնի է մարտաֆիլմերում իր բազմաթիվ դերերով («Առաքելությունն անիրագործելի է», «Ապագայի եզրը», «Ջեք Ռիչեր») ։

Մի անգամ նա օգնել է մի կնոջ, ով ընկել է մեքենայի տակ, կանչել է բժիշկմերին ու ոստիկաններին, վճարել կնոջ բուժման համար։

Սեփական զբոսանավով զբոսնելիս Թոմը մի անգամ նավից դուրս տեսել է խորտակվող մարդկանց՝ վառված նավի ուղևորներին։ Բնականաբար, Թոմը նետվել է օգնության և փրկել նրանց։

Մեկ այլ անգամ Քրուզը կարողացել է վախեցնել կողոպտիչներին, ովքեր փորձում էին գողանալ 150 հազար դոլար արժողությամբ ադամանդներ մի կնոջից։

 

Ստիվ Բուշեմի

Եվ վերջում, Ստիվ Բուշեմի՝ դերասան, ով խաղում է կա՛մ կոմիկական անփույթ հերոսների, կա՛մ մոլի հանցագործների։

Բայց կյանքում Բուշեմին լրիվ ուրիշ է: Մինչ դերասան դառնալը Բուշեմին մի քանի տարի հրշեջ էր աշխատում և ամեն օր կյանքեր փրկում։

Հետո նրա մոտ սկսվեց բավականին հաջող կարիերա։ Դերասանը կարող էր մոռանալ իր անցյալը և վայելել կյանքը։ Բայց երբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ողբերգություն տեղի ունեցավ՝ առանց մի վայրկյան մտածելու Սթիվը վերադարձավ իր հրշեջ ջոկատի մոտ։ Նա աշխատում էր օրական 12 ժամ, ինչպես ցանկացած սովորական փրկարար։ Ստիվ Բուշեմին օգնել է մաքրել փլատակները, փնտրել և գտնել փրկվածներին։

 

Մեկնաբանություններ