led zeppelin rock ռոք քաղաք
- Երաժշտություն, Մշակույթ

70-ականների ռոք. «Քաղաք»-ի ընտրանին

Ռոքը երաժշտական յուրահատուկ ժանր է, որն առաջացել է ռոքն ռոլի հիման վրա։ Այն ստեղծվել է ԱՄՆ-ում 1950-ական թվականներին։ Բացի ռոքն-ռոլից այն իր մեջ պարունակում է տարրեր նաև ջազից, բլյուզից, ֆոլկից և անգամ դասական երաժշտությունից։

Կան ռոքի մի շարք տեսակներ՝ հարդ ռոք, սոֆթ ռոք, գրանժ ռոք, փանկ ռոք, որոնցից յուրաքանչյուրը առանձնահատուկ հնչողություն և ուրույն երաժշտություն է մատուցում։ Երաժշտական այս ժանրը ունի երկրպագուներ աշխարհի բոլոր ծայրերում, որոնք հավատարիմ են իրենց ընտրած երաժշտությանը և գրեթե միշտ անդավաճան են դրան։ Բազմաթիվ երաժշտասերների կարծիքով՝ ռոքի ծաղկման շրջանը հենց 70-ականներն են, երբ ծնվել են բազմաթիվ լեգենդար երգեր։

Այս անգամ «Քաղաք»-ը ուղևորվել է հեռավոր 70-ականներ՝ քեզ ներկայացնելու այդ հիասքանչ ստեղծագործություններից մի քանիսը։

1․ Pink Floyd- Another Brick in the Wall, Part 2

Another Brick in the Wall-ը խմբի ամենահայտնի երգերից է։ Երկրորդ մասում ներկայացվում են կրթական խնդիրները, հատկապես երեխաներին ծաղրուծանակի ենթարկելու երևույթը։ Ի տարբերություն երկրորդ և երրորդ մասի՝ այն կատարում է ոչ միայն Ուոթերսը. նրա հետ երգում է նաև Դեյևիդ Գիլմորը, իսկ կրկներգը կատարում է «Islington Green School» դպրոցի երեխաների երգչախումբը:

2. David Bowie-“Life on Mars?

Life on Mars-ը Բոուիի Hunky Dory ալբոմից է, որը մեծ հաջողություններ է գրանցել 1970-ականներին։ BBC ռադիոն Life on Marsi-ի տեքստը համարել է երբևե գոյություն ունեցած ամենատարօրինակ տեքստերից մեկը, որը լի է սյուրռեալիստական պատկերներով, ինչպես, օրինակ, Դալիի նկարները։

3․ Led Zeppelin-Stairway to Heaven

Stairway to Heaven-ը Լեդ Զեփլինի լավագույն ստեղծագործություններից է։ Այն զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը Rolling Stones-ի «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը» ցուցակում։ Երգը բաղկացած է 3 մասից․այն սկսվում է կիթառի մեղմ հնչյուններով՝ դանդաղ տեմպով։ Եզրափակիչ հատվածը ծանր ռոք է, որտեղ հիացնում է Ջիմի Փեյջի անզուգական սոլոն, որը երկրպագուները համարում են կիթառի լավագույն սոլոն աշխարհում։

4. King Crimson-“‘Epitaph’

King Crimson խումբը պրոգրեսիվ ռոքի հիմնադիրներից է։ Գրեգ Լեյքը, ով խմբի բաս կիթառահարն էր, Epitaph-ի մասին ասում էր․ «Այս երգը այն մասին է, թե ինչպես է օրեցօր խելագարվում աշխարհը։ Այն յուրահատուկ մարգարեություն ունի և հիմա ավելի արդիական է, քան այն ժամանակ, երբ գրվել է»։

5. George Harrison- My Sweet Lord

My Sweet Lord-ը Հարիսոնի առաջին սինգլն է, որպես մենակատար և նրա ամենահայտնի երգը։ Այս երգը արևելյան կրոնների մասին է, որոնք ուսումնասիրում էր Հարիսոնը։ Նա երգի մասին պատմում էր․ «Այս երգը բաղկացած է մանտրաններից, դրանք առեղծվածային վիբրացիաներ են,որոնք հիպնոտիկ ազդեցություն կարող են ունենալ ցանկացած ունկնդրի վրա»։

Հեղինակ՝ Անահիտ Ղարիբյան

Կարդա նաև՝ 

Էրիկ Կլեպտոն Լեյլա քաղաք

Մեկնաբանություններ