- Կինո, Կյանք, Սելեբրիթի

70-ամյա Ռիչարդ Գիրը երրորդ երեխան է ունեցել

70-ամյա ամերիկացի դերասան Ռիչարդ Գիրը երրորդ անգամ հայր է դարձել, փոխանցում է Hola-ն։

Արտիստի 37-ամյա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, որդի է ունեցել։ Տղայի անունը դեռ չի հրապարակվում։

Դերասանն ունի մեծահասակ 20-ամյա որդի՝ Հոմերը, դերասանուհի Քերի Լոուելից, իսկ Ալեխանդրան՝ 7֊ամյա տղա գործարար Գովինդ Ֆրիդլանդից:

Զույգը նաև ընդհանուր որդի ունի Ալեխանդրո անունով։ Փոքրիկը փետրվարին դարձավ մեկ տարեկան:

 

Մեկնաբանություններ