- Կյանք

75 տարի առաջ այս օրը գնդակահարել են Բենիտո Մուսոլինիին

1945 թվականի ապրիլի 28-ին ֆաշիստական գահընկեց արված բռնապետ Բենիտո Մուսոլինին և նրա սիրուհին՝ Կլարա Պետաչչին գնդակահարել են Գարիբալդիի պարտիզանները։ Մահապատժի ճշգրիտ վայրը և հանգամանքները դեռևս անհայտ են: Գնդակահարությունից հետո Մուսոլինիի մարմինը ենթարկվել է անարգանքի։

Բենիտո Ամիլքեր Անդրեա Մուսոլինին իտալացի քաղաքական գործիչ և լրագրող էր, ով ղեկավարում էր Նացիոնալ Ֆաշիստական կուսակցությունը (Partito Nazionale Fascista, PNF):

Նա կառավարում էր Իտալիան, որպես վարչապետ 1922-1943թթ.: Նա սահմանադրականորեն կառավարեց երկիրը մինչև 1925թ.-ը, երբ նա վերացրերց կեղծ դեմոկրատիան և հաստատեց դիկտատուրա:

Ճանաչված լինելով որպես Դուչե (առաջնորդ)` Մուսոլինի իտալական Ֆաշիզմի հեղինակն էր: 1912թ.-ին Մուսոլինին  եղել է Իտալիայի սոցիալիստական կուսակցություն Ազգալին Վարչության առաջատար անդամներից մեկը, սակայն նրան հեռացրել են կուսակությունից, քանի որ վերջինս քարոզում էր ռազմական միջամտություն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին` հակառակվելով իր կուսակցության գաղափարախոսությանը:

Մուսսոլինին ծառայել է Իտալական արքայական բանակում պատերազմի տարիներին մինչև 1917թ.-ը, երբ նա վիրավորվեց և ազատվեց ծառայությունից: Մուսսոլինին սկսեց քննադատել Իտալիայի սոցիալիստական կուսակցությանը և նրա հայացքը այժմ ուղղված էր ազգայնականությանը սոցիալիզմի փոխարեն և ավելի ուշ նա ստեղծեց ֆաշիստական շարժումը:

Հաջորդող մայիսին Հռոմում 1922թ հոկտեմբերին Մուսոլինին դարձավ Իտալիայի վարչապետը: Հինգ տարվա ընթացքում Մուսոլինին հաստատեց դիկտատուրական իշխանություն:

Գերմանիայի և Իտալիայի  միջև հարաբերությունները լավացան այն բանից հետո, երբ Հիտլերը պաշտպանեց Իտալիայի ներխուժումը Աբիսինիա:

1940թ.-ի հունիսի 10-ին` Ֆրանսիայի անկումը հաշվի առնելով, Իտալիան պաշտոնապես միացավ Երկրորդ Համաշխարհային պատերազմին Գերմանիայի կողմից: 1940թ.-ի օգոստոսին Մուսոլինի կենտրոնացրեց իտալական ուժերը Հունաստանում` սկսելով Իտալո-հունական պատերազմը: Ներխուժումը ձախողվեց և հունական ուժերը հետ մղեցին իտալացիներին դեպի Ալբանիա:

1943 թվականին Մուսոլինին հեռացվել է իշխանությունից։ 2 տարի անց նրան գնդակահարել են։

Մեկնաբանություններ