- Աշխարհ, Արվեստ, Ժամանց, Կինո, Մշակույթ

9 ֆիլմ կարանտինի մասին, որ արժե դիտել քանի դեռ տանն եք

Կինեմատոգրաֆը վաղուց է ուշադրութուն դարձրել այն երևույթին, որ հիմա դարձել է մեր կյանքի ամբաժանելի մասնիկը։ Խոսքն, իհարկե, կարանտինի մասին է։ Ահա 9 գերազանց ֆիլմ այս թեմայով, որ ձեզ անպայման դուր կգան:

 

Ես լեգենդ եմ

Սկսենք, թերևս, առավել հայտնի այն ժապավեններից, որտեղ կա ամբողջ մարդկությանը սպառնացող կարանտինի ու վարակիչ հիվանդության թեման: Եվ այստեղ պետք է անպայման հիշել այս հրաշալի ֆիլմը՝ Ուիլ Սմիթի մասնակցությամբ։ Սմիթի հերոսը ստիպված է շրջել քաղաքի դատարկ փողոցներով՝ այլ փրկված մարդկանց փնտրելով։ Նրան ուղեկցում է միակ ընկերը՝ հավատարիմ շունը։ Եթե անգամ նայել եք ֆիլմը, իսկ դուք այն նայել եք, վերանայեք։

 

Համաշխարհային պատերազմ Z

Այս ֆանտաստիկ մարտաֆիլմում կարանտինի թեման բացված է շատ ավելի լավ։ Բրեդ Փիթի հերոսը պետք է գտնի վտանգավոր վարակի դեմ պատվաստանյութը ու փրկի իր ընտանիքը մահացու սպառնալիքից: Անդադար էքշնը և ցնցող գրաֆիկան ձեզ անպայման կընկղմեն գլխավոր հերոսների ադրենալինով լի աշխարհի մեջ։ Ի դեպ, ֆիլմում նկարահանվել է նաև Կոնստանտին Խաբենսկին։ Սակայն նրա բոլոր տեսարանները հանվել են ֆիլմից պոստպրոդաքշնի ժամանակ։ Այնպես որ, կարելի է ազատ ժամանակ գտնել ռուս դերասանի հետ տեսարանները, որ ֆիլմ չեն մտել։

 

28 օր անց և 28 շաբաթ անց

Եկել է կուլտային կինոյի հերթը։ Ժապավեններից առաջինը նկարահանվել է դեռևս 2002 թվականին։ Հիվանդանոցում արթնացած գլխավոր հերոսը դուրս է գալիս Լոնդոնի փողոցներ ու հայտնաբերում, որ մնացել է բոլորովին մենակ։ Նա փորձում է գտնել վարակի զոհ չդարձած այլ մարդկանց։ Հինգ տարի անց դուրս եկած սիքվելը կարողացավ բարձր պահել ֆրենչայզի անունը։ Երկու ֆիլմերն էլ հանդիսատեսին անընդհատ լարվածության մեջ են պահում։ Դիտել այս դիլոգիան բացարձակ հաճույք է։ Իսկ սաունդթրեքը դուք անպայման կավելացնեք ձեր փլեյլիստ։

 

Վերջին սերը երկրի վրա

Մելոդրամայի սիրահարները նույնպես կարող են գտնել ֆիլմ դիտման համար: Եվա Գրինի ու Յուեն ՄաքԳրեգորի հերոսների սիրո հուզիչ պատմությունը անտարբեր չի թողնի ոչ մեկին: Երբ թվում է, որ աշխարհը գնում է դեպի անդունդ, միայն սիրելին կարող է փրկել։

 

Վարակում

Սթիվեն Սոդերբերգի լարված թրիլլերը չափազանց նման է իրական կյանքին: Ֆիլմը պատմում է սովորական մարդկանց մասին, որոնք վախենում են վարակվելուց, անհայտ վիրուսի դեմ պայքարող բժիշկների և ճշմարտությունը բացահայտել փորձող լրագրողների մասին։ Դրան գումարած՝ ֆիլմում խաղում են հոլիվուդյան առաջին մեծության դերասաններ․ Մեթ Դեյմոն, Ջուդ Լոու, Գվինեթ Փեթրոու, Քեյթ Ունիսլեթ, Լոուրենս Ֆիշբորն, Մարիոն Քոտիար։

 

Կրիչներ

Գրեթե անհայտ այս ֆիլմը Էկրան Է բարձրացել 2009 թվականին, սակայն աննկատ է մնացել հանդիսատի հաամար։ Ֆիլմը պատմում է երկու եղբայրների ու երկու աղջիկների մասին, որոնք փորձում են փրկվել վիրուսից։ Նրանք ցանկանում են հասնել Կրիայի լողափ և այնտեց սպասել մինչ վիրուսը կվերանա։ Բայց եղբայրների ծրագրերին վիճակված չէ իրականանալ։

 

Խելագարներ

«Խելագարները» ֆիլմի ճակատագիրը նման է նախորդին: Այս անգամ իրադարձությունների հորձանուտում հայտնվել են ամերիկյան փոքրիկ քաղաքի շերիֆն ու նրա հղի կինը։ «Խելագարները» 1973 թվականի համանուն ֆիլմի ռեմեյքն է։

 

Ռեպորտաժ

Վերջապես, մի ֆիլմ, որից հետո քնելը շատ դժվար կլինի։ Իսպանական հորրորը լի է սկրիմերներով, սարսափելի տեսարաններով և բացարձակ անելանելիության մթնոլորտով։ Չորս հարկ, կատարյալ մթություն, սոված, վարակված արարածներ:

Դիտումից հետո կլաուստրաֆոբիան  ու վախը մթությունից երաշխավորված են։

Մեկնաբանություններ