Ալ Պաչինո Ռոբերտ դե Նիրո Սկորսեզե քաղաք
- Կինո, Մշակույթ

Ալ Պաչինոյին և Ռոբերտ Դե Նիրոյին «երիտասարդացրել են» Սկորսեզեի նոր ֆիլմի համար

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» ֆիլմը կպարունակի բազմաթիվ դրվագներ, որոնց ստեղծման համար ֆիլմի հեղինակները համակարգչային ծրագրերի միջոցով կերտասարդացնեն Ալ Պաչինոյին և Ռոբերտ Դե Նիրոյին։

Ֆիլմի մոնտաժող Թելմա Շունմեյքերը հայտնել է, որ կինոնկարի առաջին հատվածը հագեցած է լինելու նման տեսարաններով։ «Մենք դրա համար օգտագործել ենք Industrial Light and Magic ընկերության տեխնոլոգիաները։ Բնականաբար, մենք գիտակցում ենք ռիսկի չափը։ Ստեղծագործական խումբն արդեն տեսել է որոշ տեսարաններ, սակայն ամբողջական ֆիլմը դեռևս պատրաստ չէ։

Շունմեյքերը նաև նշել է, որ գործընթացը բավականին ծախսատար է, ինչի պատճառով արտադրական բյուջեն ընդլայնվել է։ Netflix հարթակը, որտեղ ներկայացվելու է ֆիլմը պատրաստ է բյուջեի նման փոփոխությունների։

Նշենք, որ այս ֆիլմի նկարահանումների շուրջ աշխատանքները Սկորսեզեն սկսել էր դեռևս տարիներ առաջ։ Ֆիլմը հիմնված է Չարլզ Բրանդտի «Ես լսել եմ՝ դուք տներ եք ներկում» գրքի վրա։ Սյուժեի հիմքում մաֆիոզ կիլլեր Ֆրենկ «իռլանադացի» Շիրանի պատմությունն է։

Դեռևս հստակ հայտնի չէ, թե երբ էկրաններին կբարձրանա ֆիլմը, ավելի վաղ Սկորսեզեն նշել էր, որ ծրագրում էր այն ավարտել 2019-ի աշնանը։

Կարդա նաև՝ 

netflix նեթֆլիքս

Մեկնաբանություններ