- Կինո, Մշակույթ

Apple-ն ու Netflix-ը հավակնում են ստանձնել Սկորսեզեի նոր ֆիլմի ֆինանսավորումը

Կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Apple ընկերության և Netflix սթրիմինգային ծառայության հետ՝ Լեոնարդո Դի Կապրիոյի և Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ նրա նոր  ֆիլմի ցուցադրության շուրջ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

2019 թվականին ֆիլմի արտադրությանը համաձայնել է Paramount Pictures կինոստուդիան, սակայն ստուդիայի ներկայացուցիչները հայտարարել են, որ 200 մլն դոլարի հասնող բյուջեն չափազանց մեծ է: Ստուդիան տվել է իր համաձայնությունը գտնելու երրորդ կողմի ֆինանսավորման համար։

Նշվում է, որ Սկորսեզեն օգնության համար դիմել է Apple-ին, Netflix-ին, Universal Studios-ին և MGM-ին:

Մեկնաբանություններ