- Կյանք, Տեխնոլոգիաներ

Ավտոմեքենաների սառելն այլևս խնդիր չէ, ստեղծվել է նյութ, որը վերացնում է սառույցը

Ցածր ջերմաստիճանը հաճախ պատճառ է դառնում բազմաթիվ խնդիրների առաջացմանը։  Որքան էլ զարմանալի է, բայց վատ եղանակի պատճառով ԱՄՆ-ն տարեկան կորցնում է միլիոնավոր դոլարներ։ Հաճախ դա նաև պատճառ է դառնում օդանավակայանների աշխատանքի խափանմանը և էլեկտրաէներգիայի անջատմանը։ Նման խնդիրներից մեկն էլ ավտոմեքենաների սառչելն է։ Աշխատանքից ուշանալ, ժամերով փորձել հալեցնել սառույցը․ ի վերջո՝ նյարդայանալ, այս խնդիրներն այսուհետ շատ արագ լուծում ունեն։ «Քաղաք»-ը լավ նորություն ունի․

Հյուսթոնի համալսարանի հետազոտողները ստեղծել են մի նյութ, որի շնորհիվ սառույցը կարող է անհետանալ ձեռքի մեկ շարժումով։ Բացի դրանից՝ այդ նյութով պատված ավտոմեքենաներն ու ինքնաթիռները կարող են մաքրվել հենց շարժման ժամանակ։ Նոր նյութ ստեղծելու համար գիտնականներն օգտագործել են ֆիզիկայի նոր տեսություն , որի դեպքում սկզբունքն ինքն է ցույց տվել, թե ինչ նյութեր են անհրաժեշտ սինթեզել։ Նոր ծածկույթը բաղկացած է սիլիկոնից և պոլիմերից և գործնականորեն չի կառչում սառույցից։ Հետազոտողները համոզված են, որ այս սկզբունքը կարող է օգնել նաև այլ նյութերի ստեղծմանը, օրինակ՝ պաթոգեն բակտերիաների վերացմանը նպաստող նյութի։

Հետազոտութան ղեկավար Հադի Ղասեմին խոստովանել է, որ նախկինում նույնպես փորձել են ստեղծել նման նյութ, բայց ամբողջությամբ չեն կարողացել խնդրի լուծումը գտնել։ Նոր նյութը խառնվում է սառած ջրին՝ շփման կետում ճաքեր աաջացնելով։

Նրանք վստահեցնում են, որ սառույցը կարող է մակերևույթից հեռանալ նույնիսկ քամու ազդեցության տակ․ ինքնաթիռը լիովին պաշտպանված կլինի սառեցումից։

Նյութը կարելի է կիրառել ցանկացած մակերևույթի վրա։ Հատկանաշական է, որ այն չի ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը, ինչը կարևոր է ավտոմեքենաների և ինքնաթիռների համար, քանի որ հաճախ են գտնվում արևի տակ։ Դե, իսկ վավերականության ժամկետը տաս տարի է, ինչը բավական տպավորիչ է։

Հիանալի լուծում է, այնպես չէ՞։

Կարդա նաև՝ 

music

Մեկնաբանություններ