cardi b
- Երաժշտություն, Մշակույթ

Առաջին կին ռեփերն, ով արժանացել է Գրեմմի մրցանակի՝ Cardi B

Cardi B-ն (Քարդի Բի) այս շաբաթ երաժշտական պատմության մեջ թողեց իր հետքը՝ Գրեմմի մրցանակի արժանանալով։ Երգչուհին առաջին կինն ռեփերն է, ով պատիվ ունի արժանանալու այս հեղինակավոր մրցանակին։

«Քաղաք»-ի այս անդրադարձը զվարճալի, պարզ ու երբեմն չափազանց անկեղծ Քարդիի մասին է։

Քարդի Բ-ի իսկական անունը Բելքալիս Ալմանազար է։ Քարդի Բի կեղծանունը, ինչպես ինքն է պատմում, եկել է կիսակատակ դիմելաձևից։ Քարդիի կրտսեր քրոջ անունը Հեննեսի է, և ընկերները հաճախ քույրերին կոչում էին Հեննեդի և Բաքարդի խմիչքների անուններով՝ այստեղից էլ կրճատ Քարդին։

cardi b

Քարդիի մայրը Տրինիդադից է, հայրը՝ Դոմինիկայն Հանևապետությունից։ Քարդին մեծացել է Նյու Յորքի Հարավային Բրոնքս թաղամասում, որը հիմնականում լատինոամերիկացիներով է բնակեցված։ Թաղամասը շատ վտանգավոր էր, և Քարդին պատմում է, որ երեկոյան տուն գնալիս, բերանում ստիպված է եղել պահել ածելի՝ սեռական բռնությունից ու խոշտանգումներից խուսափելու համար։

cardi b
Լուսանկարը՝ Getty

Երգչուհին վաղ երիտասարդության շրջանում ընտանեկան բռնությունից խուսափելու համար աշխատել է որպես մերկապարուհի և գանձապահ “Amish Market” խանութում։ “New York Dolls” ակումբում պարուհի աշխատելու ժամանակ Քարդին այնքան հայտնի էր, որ Նյու Յորքում շատերն այդ ակումբ գնում էին հենց նրան տեսնելու։ Իր խոսքերով, այդ ամուսներին կուտակած գումարն է հենց եղել դեպի ազատություն ու երաժշտական կարիերա նրա փրկիչ տոմսը։
Երգչուհին ամուսնացած է հայտնի ռեփ տրիո “Migos” խմբի անդամներից մեկի՝ Offset-ի հետ։ Միասին 2018-ին նրանք դիմավորեցին իրենց առաջնեկ դստերը՝ Kulture-ին.

cardi b

Երաժշտական կարիերան Քարդիի համար իսկական թափ առավ նրա VH1 հեռուստաալիքի “Love & Hip Hop” շոուի մասնակցության ժամանակ։ Սակայն նրան իսկական հռչակ է բերել, սոցիալական հարթակներում, մասնավորապես Instagram-ում նրա թվային ներկայությունը։ Նրա անկեղծ ու պարզ վարվելակերպը, ձևական վարքի քննադատությունն ու կապը երկրպագուների հետ, նրան տեղափոխեցին հայտնիության այլ մակարդակ։

Քարդիի այցեքարտը նրա “Bodak Yellow”-ն է, որը իսկական իրարանցում սկսեց թողարկման առաջին իսկ օրվանից։ Նա սեփական կուռք է անվանում Մադոննային, նաև երկրպագում է Լեդի Գագային, ընկերական կապերի մեջ է Քարդաշյաններից շատերի հետ։

Կարդա նաև՝

Հայտնի են «Գրեմմի 2019»-ի հաղթողները

Գրեմմի 2019 մրցանակ հաղթողներ քաղաք

 

Մեկնաբանություններ