- Կյանք, Նորաձևություն

Dior-ի էսքիզում հայերենով «Սիրում եմ քեզ» գրառում է արվել

Vogue ամսագրի իտալական հրատարակչությունն ապրիլ ամսվա համարում հրապարակել է Dior-ի էսքիզը, որի վրա գրված է «Սիրում եմ քեզ»՝ աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Այդ լեզուների թվում է նաև հայերենը:

հրատարակչությունն Instagram-ի իր էջում հրապարակել է էսքիզի լուսանկարը՝ ստորագրելով Dior-ի ստեղծագործական տնօրենի խոսքերով:

«Սերն ընդհանուր է, ինչպես և բոլոր լեզուները, որոնցով խոսում են Dior ստուդիայում: Հիմա առավել քան երբևէ անհրաժեշտ է հիշել, որ մենք պատկանում ենք միևնույն աշխարհին»,- նշել է Dior-ի ստեղծագործական տնօրեն Մարիա Գրացիա Կյուրին։

Մեկնաբանություններ