- Կյանք, Տեխնոլոգիաներ

Ամեն ինչ լուրջ է․ Facebook-ը ծանոթությունների հավելված է ստեղծում

Նախորդ տարվա մայիսին Facebook սոցիալական ցանցի սեփականատեր և համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարեց, որ իրեն ցավ է պատճառում տեսնել, որ օգտատերերից շատերն ընտանեկան կարգավիճակում գրում են, որ միայնակ են։ Ցուկերբերգը խոստացավ ստեղծել հավելված, որը կօգնի մարդկանց լուրջ ծանոթություններ հաստատել և կարգավորել անձնական կյանքը։ Այսպես ստեղծվեց Facebook Dating-ը, որը ներկայումս թեսթավորման փուլում է։  Ծրագրվում է, որ այն հասանելի կլինի 2021-ի սկզբին։

«Քաղաք»-ը պարզել է, որոնք են Facebook Dating-ի առանձնահատկությունները։

Ոչինչ ներբեռնել պետք չէ

Facebook-ը ծանոթությունների սերվիսի ոլորտ մտնելիս արդեն իսկ մեծ առավելություն ունի, քանի որ իր միլիոնավոր օգտատերերի մեջ մեծ տոկոս են կազմում միայնակները։ Նոր սերվիսին միանալու համար պետք չի լինի ոչինչ ներբեռնել։ Երբ հավելվածը գործի դրվի, օգտատերերին կառաջարկվի «Facebook ծանոթություններ» ծառայությունը։ Արդեն այնտեղ հնարավոր կլինի ստեղծել անձնական էջը, խմբագրել այն և շփում հաստատել այլ մարդկանց հետ։

Դուք պետք է պատմեք ձեր մասին

Առաջին հերթին դուք պետք է նշեք ձեր գտնվելու վայրը և լրացնեք անհրաժեշտ հարցերի ցանկը։ Պետք է հասկանալ, որ այս ծառայությունը նույն Facebook-ը չէ։ Այստեղ դուք պետք է առանձին տվյալներ լրացնեք, որոնք կարող են չլինել ձեր ֆեյսբուքյան էջում։ Ձեզ մոտավորապես 20 հարց կտրվի, բացի այդ դուք պետք է ներբեռնեք առնվազն 12 լուսանկար, պատմեք ձեր հետաքրքությունների մասին, որպեսզի ծանոթություն հաստատելն առավել հեշտ լինի։

Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովված է

Շատերը չեն համարձակվում գրանցվել ծանոթությունների կայքերում, որովհետև չեն ցանկանում, որ ծանոթներն իմանան այդ մասին։ Facebook-ը հոգ է տարել ձեր հարմարավետության մասին և ստեղծել է հատուկ կարգավորում, որի շնորհիվ դուք կարող եք նշել՝ ցանկանո՞ւմ եք արդյոք, որ ձեր ընկերները իմանան ծանոթությունների ծառայությանը ձեր միանալու միասին։

Մարդկանց կարելի է փնտրել ըստ հետաքրքրությունների

Որպեսզի ծանոթություններ հաստատելն ինքնատպատակ և ապարդյուն չլինի, նախատեսվում է ստեղել հնարավորություն, որի շնորհիվ դուք կկարողանաք ծանոթանալ հենց ձեր նախընտրած հետաքրքրությունների տեր մարդկանց հետ։

Անբարո և տհաճ լուսանկարներն ու նամակները կարգելափակվեն

Ծրագրվում է պարտադիր կերպով արգելել այն կոնտենտը, որը կարող է վիրավորել օգտատերերին, տհաճություն պատճառել անարգել նրա արժանապատվությունը։ Շատերը հենց այս պատառով խուսափում են ծոնթությունների կայքերից։ Այստեղ այդ խնդիրը չի լինի։

 Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ