- Կյանք, Մոտիվացիա, Սելեբրիթի

Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց ցուցակը

Ամերիկյան Forbes բիզնես-ամսագիրը հրապարակել է աշխարհի 20 ամենահարուստ մարդկանց վարկանիշը:

Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը գրավել է առաջատարի դիրքն այս ցուցակում, նրա կարողությունը գնահատվում է 113 միլիարդ դոլար:

Երկրորդ տեղում Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն է 98 միլիարդ դոլար կարողությամբ։

Հաջորդը LVMH նորաձևության տան սեփականատեր Բեռնար Առնոն է և նրա ընտանիքը, նրանց ունեցվածքը կազմում է 76 միլիարդ դոլար:

Չորրորդ տեղում «Berkshire Hathaway» ներդրումային տան ղեկավար Ուորեն Բաֆեթն է, ամսագիրը գնահատել է նրա ունեցվածքը 67,5 միլիարդ դոլար:

5-յակը եզրափակում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը 59 միլիարդ դոլար կարողությամբ:

Ցանկում ընդգրկվել են նաև Zara-ի սեփականատեր Ամանսիո Օրտեգան, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Walmart-ի համահիմնադիրներից երեքը։

Վարկանիշում առաջին քսան մասնակիցների համախառն ունեցվածքը 2020 թվականին կազմել է 1,14 տրիլիոն դոլար։

Մեկնաբանություններ