Վիկտոր Ֆրանկենշտեյն մարդ քաղաքՎիկտոր Ֆրանկենշտեյն մարդ քաղաք
- Գրքեր, Մշակույթ

Մարդ ստեղծող մարդը․ Վիկտոր Ֆրանկենշտեյն

Երբևէ մտածե՞լ եք, որ մարդը կփորձի իր նմանին ստեղծել՝ բնությանը դեմ գնալով և մեզ շրջապատող ամեն մի իր մարդու արարչագործության արդյունքն է։ Կամ ինչ կլիներ, եթե մարդը կարողանար ստեղծել իր նմանին։ Անգլիացի գրող Մերի Շելին փորձել է տալ այս հարցերի պատասխանները՝ 18 տարեկանում գրելով մի վեպ, որի հերոսը դարձավ ժամանակների ամենահնչեղ «մարդ-ստեղծիչ»-ի կերպարը։ Այդ վեպը կոչվում էր «Վիկտոր Ֆրանկենշտեյն կամ ժամանակակից Պրոմեթեևս»։ «Քաղաք»-ը փոքրիկ անդրադարձ է կատարել այս կերպարին․

Ըստ Մերի Շելիի վեպի՝ Վիկտոր Ֆրանկենշտեյնը դեռ մանկուց հետաքրքրվում է խորհրդավոր բաներով։ Նա սովորելով բժշկական համալսարանում՝ սկսում է խորապես ուսումնասիրել մարդու ծննդյան և մահվան պատճառները։ Երկար փնտրտուքներից հետո նա գտնում է կենդանի նյութ ստեղծելու եղանակը և կարողանում է ստեղծել մի հսկայի, որի կենդանանալուց հետո Վիկտորը վախենալով իր ստեղծած արարածի սարսափելի կերպարանքից՝ փախչում է լաբորատորիայից։ Հետագայում իր իսկ ստեղծած արարածը դառնում է արարիչի բոլոր դժբախտությունների պատճառը։ Հրեշը սպանում է նրա փոքր եղբորը, իսկ հետո պահանջում Վիկտորին իր համար կին ստեղծել։ Ֆրանկենշտեյնը չի կատարում հրեշի պահանջները և արդյունքում կորցնում ընկերոջն ու հարսնացուին ևս։

Վիկտոր Ֆրանկենշտեյն մարդ քաղաքՎիկտորի մահից հետո հրեշը զղջում է իր կատարած հանցագործությունների համար։ Անկենդանից կենդանի արարած ստեղծելու գաղափարը հետագայում դառնում է շատ էկրանավորումների հիմքը։ Վիկտոր Ֆրանկենշտեյնի կերպարը հանդես է գալիս «Մի անգամ հեքիաթում», «Բուլվարային սարսափներ» հեռուստասերալներում, «Ախ այս գիտությունը» ֆիլմում և վերջապես՝ 2015 թ․-ին նկարահանված «Վիկտոր Ֆրանկենշտեյն ամերիկյան դրամատիկական սարսափ ֆիլմում, որի գլխավոր դերերում են Ջեմս Մաքէվոյը և Դենիել Ռեդկլիֆը։ Այս ֆիլմը կինոսերների կողմից մեծ ուշադրության է արժանանում և «Ժամանակակից Պրոմեթևս»-ի ամենաստացված էկրանավորումը։

Ահա այսպիսին է «Ժամանակակից Պրոմեթևսը»։

 

 

 

Մեկնաբանություններ