Google թարգմանիչ երկսեռ քաղաք
- Կյանք, Տեխնոլոգիաներ

Google Translate-ը երկսեռ թարգմանության գործառույթ կունենա

Google-ի Թարգմանիչ ծառայությունը սկսել է օգտատերերին առաջարկել թարգմանության երկու տարբերակ գենդերային նեյտրալ բառերի համար: Այսուհետ նման բառերի և նախադասությունների թարգմանությունը կներկայացվի երկու տարբերակով՝ արական և իգական սեռի:

Նախկինում ծառայությունը ներկայացնում էր միայն մեկ տարբերակ, որը կա՛մ արական կա՛մ իգական էր: Օրինակ՝ մասնագիտությունները այլևս չեն թարգմանվի որպես արական սեռի բառեր, թարգմանության մեջ կլինեն բժիշկ/բժշկուհի, ուսուչիչ/ուսուցչուհի տարբերակները:

Google թարգմանիչ երկսեռ քաղաք

 Նոր գործառույթը դեռևս հասանելի է միայն համակարգչային տարբերակում՝ անգլերենից ֆրանսերեն, իտալերեն, պորտուգալերեն և իսպաներեն թարգմանելու դեպքում: Մոտ ապագայում ծառայության այս գործառույթը կավելանա նաև այլ լեզուների համար, ինչպես նաև հասանելի կլինի բջջային հավելվածներում:

Google-ը ծրագրում է որոշ ժամանակ անց թարգմանության տարբերակներում հասանելի դարձնել նաև գենդերային ոչ բինար իդենտիֆիկացիայով մարդկանց համար գործածվող բառերը:

Կարդա նաև՝ 

Marvel-ը ներկայացրել է «Վրիժառուները-4»-ի թրեյլերը

Մեկնաբանություններ