Գրքեր 2019 կարդալ քաղաք
- Գրքեր, Մշակույթ

Must Read. 5 գրքեր, որոնք կտպավորեն քեզ 2019-ին

Յուրաքանչյուր օր աշխարհում հազարավոր նոր գրքեր են լույս տեսնում, ոմանք մեծ արձագանք են գտնում ընթերցասերների շրջանում, ոմանց մասին քչերն են իմանում, և դրանք տարածում են գտնում միայն նեղ լսարանի շրջանում։

«Քաղաք»-ն ընթերցասերների համար առանձնացրել է 5 գիրք, որոնք խորհուրդ է տրվում կարդալ 2019-ի ընթացքում։ Կարծիքներն այս գրքերի մասին բազմաթիվ են, դրանք քննարկվում են, քննադատվում, դրանց հասցեին գովեստի խոսքեր են հնչում։

«Սերոտոնին»․ Միշել Ուիլբեք

Ֆրանսիացի վիպագիր Ուլբեքը հավատարիմ է մնում իր ոճին՝ «Սերոտոնին»-ում սեր է, կիրք և քաղաքականություն։ Հերոսները ընդդիմանում են գործող հասարակարգին, յուրատեսակ հեղափոխություն կազմակերպում։ Այդուհանդերձ, պարզ չէ՝ «Սերոտոնին»-ը քաղաքական վառ հրապարակախոսություն է, թե գեղարվեստական կատակերգություն։ Հեղինակն այստեղ ջնջում է սահմանն իր անձի և լիրիկական հերոսի միջև։

«Ձեր ողջ ատելությունը»․ Էնջի Թոմաս

Թոմասը կրկին անդրադառնում է ռասիզմին, ոստիկանության հետ սևամորթների բախումներին և այն խտրականություններին, որ մշտապես գլուխ են բարձրացնում այս հողի վրա։ Հեղինակը պարբերաբար անդրադառնում է այս հարցին իր ստեղծագործություններում, ինչպես օրինակ «Նրանք երկուսն էլ կմեռնեն վերջում» գրքում նա ներկայացրել է 2014 թվականին ոստիկանի կողմից սպանված սևամորթ պատանու՝ Մայքլ Բրաունի պատմությունը։

«Ոսկե տուն»․ Սալման Ռուշդի

Մոգական ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Սալման Ռուշդին, իր նոր «Ոսկե տուն» վեպում պատմում է մեծահարուստ Ներո Գոլդենի և նրա որդիների մասին, ովքեր տեղափոխվում են ԱՄՆ և բնակություն հաստատում Նահեթենում։ Այստեղ ընտանիքը ակտիվ կյանք է սկսում վարել։ Վեպը գրված է երիտասարդ հարևանի՝ ռեժիսոր Ռենեի անունից, որն աստիճանաբար ընթերցողի առաջ բացում է այս ընտանիքի բոլոր գաղտնիքները։

«Իմ պայքարը»․ Կարլ Ուվե Քնաուսգոր

Նորվեգացի գրող Կարլ Ուվե Քնաուսգորի «Իմ պայքարը» շարքը բաղկացած է 6 մասից։ Քննադատների և գրականագետների համոզմամբ՝ բարդ է խոսել այն մասին, թե ինչ է գրել հեղինակը, առավել հեշտ է խոսել այն մասին, թե ինչպես է գրել։ Նրա գրքերը թարմություն, ռիթմ և նորություն են բերում։

«Իշխանություն»․ Նաոմի Ալդերման

Գրքեր 2019 կարդալ քաղաք

2016 թվականի գլխավոր ֆեմ-վեպերից։ Նաոմի Ալդերմանի «Իշխանությունը» պատմում է աշխարհի մասին, որտեղ կանայք ֆիզիկապես ավելի ուժեղ են դարձել, քան տղամարդիկ։ Այս գիտաֆանտաստիկ վեպում կանայք սովորում են փոխակերպել իրենց էներգիան էլեկտրական հոսանքի և օգտագործել այն որպես զենք։ Հետաքրքիր անտիուտոպիան պատմում է մայրիշխանական աշխարհի և դրա ուժի մասին։

Կարդա նաև՝ 

«Սիրելի ոսկորներ»․ Սյուզի Սելմոնի խորհրդավոր պատմությունը

Մեկնաբանություններ