անտիկաֆե հակասրճարան Երևան քաղաք
- Ժամանց, Կյանք, Շոփինգ և Ժամանց

Հակասրճարանային մշակույթը Հայաստանում

Հակասրճարանը՝ նույն ինքը անտիկաֆեն, վայր է, որտեղ վաճառվում է ժամանակը: Միգուցե տարօրինակ է հնչում, սակայն փաստն այն է, որ մարդիկ այստեղ գնում են ժամանակ, իսկ թեյը, սուրճն ու քաղցրավենքին անվճար են: 2011թ.-ին Իվան Միտինը բացում է «Ցիֆերբլատ»-ը՝ առաջին հակասրճարանը: Նա այդ վայրն ուզում էր անվանել ազատ տարածություն, սակայն անտիկաֆե կամ հակասրճարան եզրույթն ավելի մեծ տարածում գտավ:

«Էօն»

 Հայաստանում առաջին հակասրճարանը՝ «Էօն»-ը,  բացվել է 2014 թ.-ին: Այն կոտրեց սրճարանի մասին եղած կարծրատիպերը Հայաստանում: Անտիկաֆեն հարմար է  հանգստանալու, ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու, հիանալի վայր է համակարգչով աշխատելու և վերջապես՝ սնվելու համար (կարող եք Ձեզ հետ ուտելիք տանել և այնտեղ տաքացնել): Այստեղ կազմակերպվում են նաև կինոդիտումներ, միջոցառումներ, ցուվահանդեսներ: Այցելուները կարող են նվագել, խաղալ սեղանի խաղեր: «Էօն»-ը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տերյան 3Ա հասցեում:

«Լոֆթ»

Որպես անտիկաֆե հաջորդիվ հայտնվեց «Լոֆթ»-ը, այն նույնպես քաղաքի կենտրոնում է՝ Մոսկովյան 3 հասցեում: Ի դեպ՝ «Լոֆթ»-ը մասնաճյուղ ունի նաև Գյումրիում: «Լոֆթ»-ում նույնպես կարող ես նվագել, խաղեր խաղալ, իսկ եթե ավելի լուռ միջավայր է պետք, արդեն գործում է լուռ գոտին, որտեղ այցելուները միմյանց չեն խանգարում և լուռ զբաղվում են իրենց գործով: «Լոֆթ»-ում կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ, թրեյնինգներ:

«Թիմ Թայմ»

Ֆիմերի դիտում-քննարկում, մաֆիա, English Club, սեղանի այլ խաղեր. այս ամենը «Թիմ Թայմ»-ի այցեքարտն են: Այս անտիկաֆեն գտնվում է Զաքյան  10 հասցեում:

«Դը Փլեյս»

«Դը Փլեյս»-ը գործում է 2018թ.-ի մայիսից: Սեղանի ամենատարբեր խաղերը «Դը Փլեյս»-ի այցեքարտն են: Կազմակերպվում են նաև շատ հետաքրքիր հանդիպում-քննարկումներ, երաժշտական միջոցառումներ:  Գտնվում է Այգեկցու 103 հասցեում:

«Լայբըրի»

Ընկերական խմբով կամ պարզապես անծանոթներով  «Լայբըրի»-ում կարելի է խաղալ մաֆիա, սուրճ կամ թեյ խմել և լիառատ ժամանակ անցկացնել: Այն գտնվում է ազգային գրադարանի հարևանությամբ:

Կարդա նաև՝

Անցնող տարվա լավագույն աստղային look-երը

Մեկնաբանություններ