լուսամփոփ IKEA պլաստիկ
- Կյանք, Տեխնոլոգիաներ

IKEA-ն վերամշակված պլաստիկից մանկական լուսամփոփ է ստեղծել

Դիզայներ Թեա Սվենսոնը IKEA-ի համար առաջին մանկական լուսամփոփն է սեղծել, որն ամբողջությամբ PET տիպի վերամշակված պլաստիկից է պատրաստված։

Trollbo լուսամփոփը նման է կրկեսային վրանի՝ լրացված գունավոր զարդարանքներով՝ դրոշով և փուչիկներով։ Դրանք կարելի է նաև հանել և դիզայնն առավել մինիմալիստական դարձնել։ Նոր մոդելի լուսամփոփի համար պլաստիկ նյութերը հավաքել են Շվեդիայում և Իտալիայում։ Լուսամփոփի հարմարավետությունը կայանում է նրանում, որ այն հեշտությամբ կարելի է քանդել, բաժանել 6 մասերի և պահպանել տափակ տուփի մեջ։

Ընկերությունում նշել են, որ Trollbo-ն վաճառքում կհայտնվի 2019-ի ապրիլից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիտնականները Երկրի վրա հայտնաբերել են որդեր, որոնք ուտում են պլաստիկը և վերամշակում այն։ Այս կենդանական տիպի ուսումնասիրությունն արդեն ստանձնել են մի շարք գիտական ինստիտուտներ։

Կարդա նաև՝ 

Հարի Փոթեր նկարներ Ջոան ռոուլինգ քաղաք

Մեկնաբանություններ