- Կյանք, Տեխնոլոգիաներ

Այն ամենուրեք է. ի՞նչ գիտի Google-ը մեր մասին

Google-ն ամենաշատ օգտագործվող որոնողական համակարգն է: Մենք ամեն օր կարիք ունենք նոր ինֆորմացիայի, և եթե ինչ-որ բանի մասին չգիտենք, առաջինը օգնության է գալիս հենց Google-ը: Ամսական մոտավորապես 41 միլիարդ 345 մլն հարցում է ընդունում այս համակարգը և 191 լեզուներով  տեղեկատվություն է գտնում: Պատկերացրեք՝ ինչ ահռելի ինֆորմացիա է շրջանառվում Google-ում: Մենք այլևս ստիպված չենք գրադարաններում երկար փնտրտուքների մեջ ընկնել, քանի որ մեկ սեղմումով պետք եղած տեղեկատվությունը հասանելի է: Մենք Google-ից իմանում ենք բոլորի մասին, սակայն լավ պատկերացում չունենք, թե ինչ գիտի Google-ը հենց մեր մասին:

Այս գիգանտը գիտի, թե որտեղ ենք մենք, որ կողմ ենք շարժվում, որտեղ ենք եղել մեկ ամիս առաջ  և, միգուցե, որտեղ ենք պատրաստվում լինել: Այնպես որ, եթե մոռացել եք, թե որտեղ էիք գտնվում մի քանի օր առաջ տվյալ ժամին, կարող եք դիմել նրա օգնությանը: Մեր անձնական տվյալները անձեռնմխելի չեն, քանի որ Google-ը սմարթֆոններում միշտ արթուն է, անկախ նրանից, թե որքան ենք մենք օգտվում այս համակարգից: Պարտադիր չէ մեր օնլայն լինելը, որպեսզի գուգլը տեղյակ լինի մեր քայլերից: Եթե համակարգն առկա է հեռախոսի մեջ, աշխատում է, նույնիսկ  եթե քարտը հանված է, իսկ գեոլոկացիան՝ անջատված:

գուգլ Google ինչ գիտի քաղաք

Google-ը ճանաչում է իր օգտատերերին, գիտի, թե ինչ են նախընտրում, ինչ հետաքրքրություններ ունեն և ինչ գովազդ է իրենց պետք: Եթե ձայնային որոնումներ եք անում, Google-ը ճանաչում է նաև ձեր ձայնը: Այսպիսով՝ Google-ը մեզ հսկում է, բայց վնաս չի տալիս:

Ի դեպ՝ ամեն տարի Google-ը միլիարդավոր դոլարներ է վճարում որպես եկամտահարկ այն երկրներին, որոնց բնակչությունն օգտվում է տվյալ համակարգից:

Քեզ կհետաքրքրի նաև՝ 

մշակույթ քաղաք

Մեկնաբանություններ