- Կինո, Մշակույթ

«Նախորդ գիշեր Նյու Յորքում»․ զգացմունքների և բանականության միջև

Աշխատանքային շաբաթը նոր է սկսվում, առաջիկա երեկոները դու կարող ես անցկացնել հիանալի ֆիլմ դիտելով։ Ռոմանտիկ և մտածելու տեղիք տվող ֆիլմերի սիրահարների համար «Քաղաք»-ը կրկին անդրառնում է ժանրի ամենահայտնի և սիրված ֆիլմերից մեկին։

Գեղեցկուհի Կիրա Նայթլիի և ֆրանսիացի դերասան Գիյոմ Կանեի մասնակցությամբ «Նախորդ գիշեր Նյու Յորքում» ֆիլմը լավ գինու պես դեռ երկար կպահպանի հետնահամը գիտակցությանդ մեջ։

Ֆիլմը երիտասարդ ընտանեկան զույգի մասին է։ Ամուսինը՝ Մայքլը (Սեմ Ուորթինգթոն), մեկնում է գործուղման նոր աշխատակցուհու հետ (Եվա Մենդես), ում հանդեպ Ջոանը (Կիրա Նայթլի) խանդում է ամուսնուն։ Նրա կասկածները, թվում է, անտեղի չեն․ Մայքլն իսկապես տարված է Լորայով։ Թեթև վիճաբանությունից հետո Մայքլն, ի վերջո, մեկնում է գործուղման։ Նրա գնալուց հետո փողոցում Ջոանը պատահաբար հանդիպում է իր առաջին սիրուն․․․

Մեսսի Թադջեդինի նուրբ, զգուշավոր և զգացմունքային ֆիլմն ասես առանց ավելորդ խոսքերի բացահայտում է սիրո ու սովորության, կարոտի ու հեռացման, անտարբերության ու կրքի եզրերը։ Ո՞րն է, ի վերջո, հավատարմության և դավաճանության սահմանումը։ Հավատարի՞մ է արդյոք մարդը, ում սիրտն այլ տեղում է, բայց ֆիզիկապես նա մնում է մեկ ուրիշի կողքին։

Ֆիլմը չափազանց էմոցիոնալ է, երկխոսություններից էլ ավելի խոսուն են հերոսների հայացքները, ժեստերը և նրանց միջև առկա հոգևոր կապը։ Այս ամենն առավել վառ է արտահայտվում Նայթլիի անսահման հմայքի և Գիյոմ Կանեի խարիզմատիկ կերպարի շնորհիվ։

Սա ֆիլմ է բոլոր նրանց մասին, ովքեր մոլորվել են իրենց զգացմունքների մեջ։


Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ