Մերսեդես մեքենա տեխնոլոգիաներ քաղաք
- Կյանք, Տեխնոլոգիաներ

Mercedes-AMG-ի One սուպերհիբրիդը ավելի թեթև ու հզոր կդառնա

Mercedes-AMG-ն որոշել է հետաձգել իր One հիպերմեքենայի թողարկումը ֆորմուլային ուժի կարգավորման ադապտացիայի հետ առաջացած խնդիրների պատճառով: Բացի այդ, ընկերությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ինժիներները մտադիր են հիբրիդն ավելի թեթև և հզոր դարձնել:Մերսեդես մեքենա տեխնոլոգիաներԻնչպես նշվում է, այս շքեղ սուպերքարի զանգվածը 1350 կգ կկազմի, իսկ հզորությունը կգերազանցի ի սկզբանե նախատեսված 1054 ձիաուժը:  Հայտնի է նաև, որ One-ի համար նախագծվում է Motosport գործառույթների փաթեթ, որի մեջ կընդգրկվի էքստրիմալ աէրոդինամիկան:Մերսեդես մեքենա տեխնոլոգիաներ քաղաքMercedes-AMG Project One սուպերհիբրիդի նախատիպը ներկայացվել էր նախորդ տարվա սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Այն ուներ 1,6-լիտրանոց տուրբոշարժիչ, ութաստիճան ռոբոտացված փոխանցման տուփ, 5 էլեկտրական շարժիչ և լիթում-իոնային մարտկոցներ: Mercedes-AMG-ն նշել էր, որ պահպանվում է արգելակման էներգիայի 80 տոկոսը։ Մեքենայում տեղադրված մարտկոցների հզորությունը թույլ էր տալիս երթևեկել 25 կմ։ Մեքենայի հետին անվահեծերի տրամագիծը 20 է, իսկ առջևի անվահեծերինը՝ 19: Մերսեդես մեքենա տեխնոլոգիաներ քաղաքMercedes-AMG Project ONE-ի ղեկն իրականացված է Formula 1-ի ոճով։ ONE-ը 0-ից 200 կմ/ժ արագության հասնում է 6 վայրկյանում։ Ընկերությունում ծրագրում են այս ցուցանիշով բացարձակ ռեկորդի հասնել:
Արտադրողները դեռևս չեն նշել, թե երբ տեղի կունենա մեքենայի թողարկումը:

Կարդա նաև՝ 

Ամենագեղեցիկ մեքենաները, որոնք 2018-ին արժեն $40.000-ից ցածր

 

Մեկնաբանություններ