Remove term: Range Rover Velar Range Rover Velar ավտո քաղաք
- Կյանք, Տեխնոլոգիաներ

Range Rover Velar SVAutobiography․ Միայն մեկ տարի վաճառքում

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է Velar քրոսովերի նոր տարբերակը։ Նոր ամենագնացի քանակը սահմանափակ չի լինի, սակայն մեքենան կվաճառվի միայն մեկ տարի։

Ավտոմեքենայի ամբողջական անվանումն է՝ Range Rover Velar SVAutobiography Dynamic Edition.

Կանգնած տեղից մինչև 100 կմ/ժամ արագություն Velar SVAutobiography-ն բացում է 4,5 վայրկյանում։ Առավելագույն արագությունը՝ 274 կմ/ժամ։

Ինչպես և «լիցքավորված» Յագուարը, նոր Velar-ը ևս փոփոխությունների է ենթարկվել։ Մասնավորապես փոփոխվել են ղեկային մեխանիզմն ու լիաքարշ համակարգը։

Հետին մասում հայտնվել է էլեկտրակառավարվող դիֆերնցիալ, ավելացել են այլ ամորտիզատորներ և ստաբիլիզատորներ, արգելակներն ունեն սկավառակներ՝ առջևում 395 մմ, հետևում ՝ 396 մմ տրամագծով։

Արտաքնապես դասական Velar-ից «ինքնակենսագրական» տարբերակը կարելի է տարբերել նոր ռադիատորային ճաղավանդակով, դիմային հատվածի մոդեռնացիայով և երկակի արտանետման խողովակով։

 

Velar SVAutobiography-ին համալրված է 21-դյույմանոց սկավառակներով, սև տանիքով, բարձրորակ կաշվե սրահով, կարգավորումների հիշողությամբ և մերսմամբ դիմային աթոռով։ Հավելյալ վճարի դիմաց կարելի է պատվիրել 22-դյույմանոց սկավառակներ և ինտերյերի դեկորատիվ պարագաներ։

Ինչպես արդեն նշվեց, մեքենան հնարավոր կլինի ձեռք բերել մեկ տարվա ընթացքում, դրանից հետո այն դուրս կգա վաճառքից։

Արտադրող ընկերությունը դեռևս չի նշել վաճառքի մեկնարկի հստակ ժամկետը, բայց հայտնի է, որ այն նախատեսվում է 2020-ին։

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ