Շերլոք Հոլմս խորհուրդներ քաղաք
- Գրքեր, Մշակույթ

20 օգտակար խորհուրդ՝ լեգենդար Շերլոք Հոլմսի կողմից

Շերլոկ Հոլմսը երբևէ ստեղծված ամենահաջող գրական կերպարներից մեկն է: Նա գրող Արթուր Կոնան Դոյլի երևակայության արդյունքն է, որը դարձել է հայտնի գեղարվեստական անձ, խուզարկու և հետագայում նաև հեռուստատեսային կերպար: Արթուր Կոնան Դոյլի կողմից գրվել է 4 վեպ և 56 պատմվածք Շերլոկ Հոլմսի մասին: Արդյունքում Շերլոկ Հոլմսն ավելի հայտնի է, քան ինքը՝ կերպարի հեղինակը: Նրա մտքերը դարձել են շատերի ոգեշնչման աղբյուրը և կարծում ենք, որ քեզ ևս օգտակար կլինեն: «Քաղաք»-ը ձեզ է ներկայացնում Շերլոկ Հոլմսի խորհուրդները.

Եղե՜ք ուշադիր: Փորձիր նկատել, ոչ թե տեսնել:

Ցանկացած պահի պետք է ներկա գտնվի գիտակցությունը:

Անգիտակից ռեֆլեքսները վերածեք գիտակից ռեֆլեքսների:

Մի՜ լցրեք ուղեղը անպետք ինֆորմացիայով:

Շերլոք Հոլմս խորհուրդներ քաղաք

Դուք գիտեք այն, ինչը կարող եք հիշել ճիշտ անհրաժեշտ պահին:

Մի ՜վախեցեք թերություններից:

Այն, ինչ հասանելի է ինձ, հասանելի է նաև յուրաքանչյուրին:

Դեն նետեք այն ամենը, ինչը կապ չունի, և կմնա միակ փաստը, որն էլ հենց ճշմարտությունն է:

Ճշմարտությունը, ինչպիսին էլ որ այն լինի, ավելի գերադասելի է անորոշությունից և կասկածից:

Կենտրոնացումը սահմանափակ ռեսուրս է:

Երբ տունդ ավերվել է, պետք է կառուցել նորը, այլ ոչ թե փշուրները սոսնձել:

Նպատակը պետք է լինի որպես զտիչ, ոչ թե ինֆորմացիայի աղբյուր:

Մեծացրե՜ք հեռավորությունը, նոր միայն վերլուծեք:

Ընդունակություն ունենալը քիչ է, պետք է հնարավորություն ստեղծել դրանք կիրառելու:

Ավելի լավ է երևակայել, քան չունենալ ոչ մի տեսակի միտք:

Երբ իրավիճակն անհասկանալի է՝ քնե՜ք:

Կանանց երբեք պետք չէ վստահել ամբողջությամբ, անգամ նրանցից լավագույններին:

Մի անտեսեք մանրուքները, դրանք կարող են անսպասելիորեն կարևոր լինել։

Վստահե՜ք ձեր ինտուիցիային:

Ուղեղ, ահա, թե ինչն է հիմա մոդայիկ: Զբաղվե՜ք դրանով:

Կարդա նաև՝

Սուրբծննդյան հեքիաթ․ Պաուլո Կոելյո

Մեկնաբանություններ