սիրելի ոսկորներ գիրք Էլիս Սիբոլդ քաղաք
- Գրքեր, Մշակույթ

«Սիրելի ոսկորներ»․ Սյուզի Սելմոնի խորհրդավոր պատմությունը

2002 թվականին ողջ աշխարհի գրքասերներին ցնցեց և տպավորեց ամերիկուհի Էլիս Սիբոլդի «Սիրելի ոսկորներ» գիրքը։ Սա դրամատիկ պատմություն է կյանքի ու մահվան, ապրածի ու չապրածի և այն մասին, թե ինչպես մի օրը կարող է փոխել մարդու և նրա հարազատների կյանքը։

«Անունս Սյուզի է, ազգանունս՝ Սելմոն, ձկան՝ սաղմոնի անուն է։ 1973 թվականի դեկտեմբերի 6-ին՝ այն օրը, երբ ինձ սպանեցին, ես 14 տարեկան էի»․ այսպես է սկսվում այս չափազանց խորը և երբեմն ողբերգական պատմությունը, որի ավարտը, սակայն, հուսադրող է։

Պատմությունը ներկայացվում է երիտասարդ աղջնակի անունից, ով մահից հետո շարունակում է տեսնել իր ընտանիքի անդամներին, սիրած տղային և իր մարդասպանին։ Սյուզին փորձում է հուշել նրանց իր հետ կատարվածի իրական մեղավորի անունը, սակայն դա նրան չի հաջողվում։ Աղջկա հայրը դստեր վրեժից աստիճանաբար կորցնում է ինքնատիրապետումը, փակվում իր մեջ և գրեթե դուրս չի գալիս սենյակից։ Մայրը որոշում է հեռանալ ընտանիքից, որովհետև չի կարողանում ապրել իրենց տանը բույն դրած մշտական ցավի հետ։

Սյուզին տեսնում է՝ ինչպես է կործանվում իր ընտանիքը, ինչ ծանր ապրումներ են նրանք կրում իր կորստի պատճառով։ Այդուհանդերձ, նախքան վերջնականապես ողջերի կյանքը լքելը Սյուզին պետք է կատարի իր նվիրական երազանքները։

Այս գրքի հիմքը միստիկ ենթադրությունները կամ մահվան խորհուրդը չեն։ Սա կորստի, դրա հաղթահարման, գիտակցված հեռացումի և գիտակցված կերպով հարազատին բաց թողնելու մասին է։

Կկարողանա՞ Սելմոնների ընտանիքը բաց թողնել նրան։

Գիրքը կարող ես գտնել քաղաքի բոլոր գրախանութներում։

Կարդա նաև՝ 

«Տղամարդ և կին»․ ֆրանսիական կինոյի գլուխգործոցը

Մեկնաբանություններ