qaghaq spa yerevan
- Առողջ ապրելակերպ, Կյանք

Ինչպես արագ վերականգնել ուժերն ու լիցքավորվել

Ե՞րբ ես վերջին անգամ իսկապես հանգստացել։
Բազմաթիվ հետազոտություններ պարզել են, որ մենք այնքան ենք լարվում և նոր ու բազմաբնույթ ինֆորմացիա ստանում օրվա ընթացքում, որ անգամ քնած ժամանակ չենք կարողանում վերացարկվել մտքերից և խորը հանգստի վիճակում հայտնվել։

«Քաղաք»-ը, հոգ տանելով քո մասին, պատրաստել է բաղադրատոմս, որը կօգնի վայելել շաբաթվա վերջին ազատ օրերը՝ ընկղմվելով հանգստի վիճակի մեջ։

Մենք ուսումնասիրել ենք հանգստի կազմակերպման բոլոր կողմերն ու պարզել, թե ինչ է պետք գալու մեզ տնային սպա օր կազմակերպելու համար։

momer

Սկսենք լուսավորությունից։ Եթե ցերեկային ժամ է, քեզ, գուցե, հավելյալ լույսերն ավելնորդ թվան, սակայն մենք ամեն դեպքում խորհուրդ չենք տալիս դրանցից հրաժարվել, քանի որ մոմի լույսը հանգստարար ազդեցություն ունի։ Հատկապես արդյունավետ կլինի բուրավետ մոմ վառելը։

lamper momer մոմեր

Փորձիր գտնել մոմեր, որոնք հարմար են լոգասենյակում օգտագործման համար։

Վերջերս բավականին ակտուալ են աղից պատրաստված լամպերը, որոնք բացի շատ գեղեցիկ լինելուց ունեն նաև օգտակար ու բուժիչ հատկություններ։

Լոգանքի կարևոր բաղադրիչ է ծովի աղը։ Փորձիր գտնել հենց քո նախասիրություններին համապատասխանող բույրով ու հավելումներով աղ, այն կօգնի թուլացնել լարվածությունն ու լիարժեք հանգստի բերել մարմինը։

covi agh ծովի աղ

Ծովի աղի, ինչպես նաև շաքարի, սուրճի, ծիրանի կորիզների քերուկի և բազմաթիվ այլ բաղադրիճներից սրաբները ևս հրաշալի գաղափար են, եթե հանգստին զուգահեռ նաև ցանկանում ես հոգ տանել մաշկիդ մասին։

scrub
Անդրադառնանք բուն լոգանքին։ Այստեղ կարևոր է ընտրել հավելումները։ Ինչպես արդեն նշեցինք, այս դերում կարող են հանդես գալ ծովի աղը կամ բուրավետ յուղերը։ Մենք, սակայն, առաջարկում ենք փորձել ցիտրուսային մրգերով կամ ծաղիկներով լոգանքի ընդունումը։

shabat kiraki

Ներդաշնակ միջավայր ստեղծելն անչափ կարևոր է, երբ ցանկանում ես հանգստանալ, այդ իսկ պատճառով պետք է ընտրել այնպիսի գույների ու բույրերի ծաղիկներ, որոնք հաճելի ազդեցություն կունենան։

Ցիտրուսային տարբերակին հակվածներին պետք է ուշադիր լինել ալերգիաների հարուցիչնեից զերծ մնալուն։
Եթե ցիտրուսայինները քո լավագույն ընկերը չեն, փորձիր այլ միրգ կամ խոտաբույս հավելել։

loganq

Չմոռանաս միացնել հաճելի երաժշտություն, քեզ հետ վերցնել սիրելի գիրքը, մեկ բաժակ գինին, թեյը կամ հյութը, ու պարզապես ընկղմվել խաղաղության ալիքների մեջ։

hangist
Բարի ժամանց քեզ 🙂

Տնային պայմաններում սպա կազմակերպելու մասին կարող ես կարդալ նաև այստեղ։

aroxjutyun

Մեկնաբանություններ