Space X Crew Dragon հրթիռ թռիչք քաղաք
- Կյանք, Տեխնոլոգիաներ

Space X-ը հաջողությամբ իրականացրել է Crew Dragon հրթիռի փորձնական թռիչքը

Space X ընկերությունը հաջողությամբ իրականացրել է Crew Dragon մոդուլը կրող հրթիռի փորձնական թռիչքը։ Ինչպես նշվում է NASA-ի Twitter-ի էջում, սա Space Shuttle ծրագրի փակումից ի վեր կլինի ամերիկյան առաջին հրթիռը, որը նախատեսված է տիեզերագնացներին բաց տիեզերք տեղափոխելու համար։

Փորձնական թռիչքի ժամանակ անձնակազմի փոխարեն հրթիռով մեկնել է Ռիփլի անունով մանեկենը, որն իր անունը ստացել է «Օտարը» ֆիլմի գլխավոր հերոսի պատվին։ Մանեկենի վրա մեծ թվով հաղորդիչներ են ամրացված, որոնք տեղեկացնում են մոդուլում տեղի ունեցող բոլոր փոփոխությունների մասին։

Ծրագրի համաձայն՝ Crew Dragon-ը պետք է տիեզերանավին է հասել մարտի 3-ին։ Այնուհետև մոդուլը կրկին կառանձնանա տիեզերանավից և կվերադառնա երկիր։

Այս փորձնական թռիչքը հնարավորություն կտա կատարելագործել համակարգը։ Մոդուլի մաքսիմալ տարողությունը 7 մարդ է լինելու, սակայն առաջիկայում չի ծրագրվում միանգամից այդ քանակությամբ մարդ ուղարկել տիեզերք։

Կարդա նաև՝ 

տեսլա Tesla էլեկտրոքար քաղաք

Մեկնաբանություններ