- Աշխարհ, Առողջապահություն, Կյանք, Մոտիվացիա, Սելեբրիթի

Twitter-ի հիմնադիրը 1 մլրդ դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

Ջեք Դորսին իր Start small հիմնադրամին թվարկել է իր կարողության ավելի քան մեկ քառորդը: Այդ հիմնադրամը կզբաղվի SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարով։ Հետագայում փողը կգնա այլ նախագծերի։

«Ես 1 մլրդ դոլար եմ ուղարկում (իմ կարողության մոտ 28 տոկոսը) Start Small հիմնադրամ, որպեսզի ֆինանսավորեմ գլոբալ օգնությունը COVID-19-ի դեմ պայքարում», – Twitter-ում գրել է Դորսին ապրիլի 7-ին:

43-ամյա գործարարը նաև նշել է, որ համաճարակի նկատմամբ տարած հաղթանակից հետո հիմնադրամի աշխատանքի ուշադրությունը կտեղափոխվի աղջիկների համար առողջապահության ու կրթության ոլորտներում նախագծերի, ինչպես նաև անվերապահ բազային եկամտի հայեցակարգի իրականացման վրա:

Ջեք Դորսին մտադիր է ղեկավարել հիմնադրամը թափանցիկ և ստեղծել է հանրամատչելի ֆայլ, որտեղ կհրապարակի Start Small-ի միջոցների ծախսման մասին ամբողջ հաշվետվությունը։ Այդ տվյալների համաձայն՝ հիմնադրամն արդեն կատարել է առաջին նվիրատվությունը. 100 հազար դոլարը փոխանցվել Է America’s Food Fund բարեգործական կազմակերպությանը՝ կորոնավիրուսի պանդեմիայի կողմից տուժած մարդկանց պարենով ապահովելու նախագծի համար:

Մեկնաբանություններ