- Սպորտ

UFC 249 մրցաշարը կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է

UFC 249 մրցաշարը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել է. այդ մասին հայտնել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթը:

«Մենք զանգ ենք ստացել բարձր օղակներից և չենք կարող անցկացնել ապրիլի 18-ին նախատեսված մենամարտերը: Դրանք ոնորոշ ժամանակով հետաձգվում են»,- Ուայթի խոսքը փոխանցում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ UFC 249 մրցաշարի գլխավոր մենամարտում պետք է մրցեին ամերիկացիներ Տոնի Ֆերգյուսոնն ու Ջասթին Գեթժին:

Նշենք, որ կորոնավիրուսի պատճառով աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր տեսակի մարզական միջոցառումները:

Մեկնաբանություններ