շաբաթ կիրակի ժամանց քաղաք
- Ժամանց, Շոփինգ և Ժամանց

Ո՞ւր այցելել այս հանգստյան օրերին. Հունվարի 26-27

Առաջիկա հանգստյան օրերը խոստանում են արևոտ և ջերմ լինել։

«Քաղաք»-ը կրկին քեզ համար առանձնացրել է այս շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում սպասվող ամենահետաքրքիր իրադարձություններն ու միջոցառումները:

Կինոմանները հունվարի 26-27-ին կարող են Երևանի կինոթատրոններում վայելել «Հոլմս և Վաթսոն», «Գրինչ», «Ապակի», «1+1․ Հոլիվուդյան պատմություն», «Գործակալ 004», «Աստերիքս և գաղտնի թուրմ», «Երկու թագուհի», «Անմոռանալի օր», «Կանաչ գիրք», «Կրիդ», «Սկսել նորից» ֆիլմերը։

Դասական երաժշտության սիրահարների համար հունվարի 26-ին, ժ. 19:00-ին Կոմիտասի անվան կամերային
երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը, որն իրականացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը` Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համատեղ:
Դիրիժոր` Հարություն Արզումանյան, Մենակատար` Ռիտա Կուչե /դաշնամուր, Իտալիա/։ Ծրագրում`
Մոցարտ, Վիվալդի, Ռեսպիգի, Ռոսսինի։

Թատրոնի սիրահարներն այս շաբաթ 19:00-ին կարող են Կ․Ստանիսլավսկու անվան ռուս դրամատիկական թատրոնում դիտել «Ազատ զույգ» ներկայացումը։ Կիրակի՝ հունվարի 27-ին՝ Կամերային թատրոնում տեղի կունենա Ռաֆայել Երանոսյանի «tRaffik» ներկայացումը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Դու էիր պակաս» կատակերգությունը, Նարեկ Դուրյանի Բոհեմ թատրոնում (Գրողների միության շենք)՝ «Տիկնիկների խանութ» ներկայացումը։

Երեխաների համար Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոնը հունվարի 26-ին պատրաստել է «Պոչատ աղվեսը»,  հունվարի 27-ին՝ «Գայլի և ուլիկի արկածները» ներկայացումները։

Հաճելի երեկո կարող ես վայելել KAMI Music Club-ում: Kami Friends Project-ը պատրաստել է թեժ երաժշտություն և բարձր տրամադրություն՝ վայելելու ընկերական միջավայրում: Սկիզբը՝ հունվարի 27-ին ժամը 21:30-ին:

Ընտանեկան հաճելի երեկո անցկացնելու համար կարող ես այցելել մայրաքաղաքի գեղեցիկ և բարձրաճաշակ վայրերը: Դու կարող ես հոյակապ երեկո անցկացնել «Պահեստ»-ում, համտեսել հիանալի կոկտեյլներ և վայելել բարձրաճաշակ երաժշտություն։

«Քաղաք»-ը մաղթում է քեզ հետաքրքիր, հաճելի և անմոռանալի տպավորություններով լի հանգստյան օրեր:

Կարդա նաև՝ 

Հակասրճարանային մշակույթը Հայաստանում

Մեկնաբանություններ