կինո թատրոն
- Ժամանց, Շոփինգ և Ժամանց

Ո՞ւր այցելել առաջիկա հանգստյան օրերին. Հունվարի 12-13

Կրկին ուրբաթ է, և ուրեմն առջևում քեզ սպասում են բուռն և հետաքրքիր հանգստյան օրեր:

 «Քաղաք»-ը կրկին քեզ համար առանձնացրել է առաջիկա շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում սպասվող ամենահետաքրքիր իրադարձություններն ու միջոցառումները: Ֆիլմասերները նոյեմբերի 24-25-ին կարող են Երևանի կինոթատրոններում վայելել «Գրինչ»  մուլտֆիլմը, «Կրիդ-2»-ը, «Մերի Փոփինսը վերադառնում է», «Սկսիր նորից», «Անմոռանալի օր», «Ճանապարհ դեպի տուն», «Գործակալ 004», «Ակվամեն», «Շելկունչիկը և 4 թագավորությունները» ֆիլմերը։

Թատրոնի սիրահարներն այս շաբաթ 19:00-ին կարող են Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնում լիցքաթափվել և վայելել «Շենքում իրավիճակ է փոխվել», կիրակի՝ «Քռչո-Տռճո Ամանոր» ներկայացումները։

Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը պատրաստել է «Բևեռային ճեպընթաց» ներկայացումը, որը կարող եք վայելել հունվարի 12-ին։

Երաժշտության սիրահարներն այս ուիքենդի ընթացքում հաճելի ժամանակ անցկացնելու հիանալի հնարավորություն կունենան: Շաբաթ օրը Mezzo ակումբում տեղի կունենա «Colors Of Music»-ի ելույթը:

Հին Նոր տարին կարող ես հիանալի նշել Tom Collins փաբում, որտեղ ելույթ կունենա Another Story Band / Armenia խումբը։

Club 12-ն առաջարկում է Հին Նոր Տարին նշել նոր տրամադրությամբ՝ կապիր ամրագոտիները ու թռիր նոր զգացողությունների հետևից։ Boeing Orchestra-ն ելույթ կունենա քեզ համար կիրակի օրը՝ հունվարի 13-ին։ Սկիզբը՝ 21։30։

Հունվարի 13-ին, ժամը՝ 18:00-ին Ձմեռային այգում կարող ես վերհիշել, վերապրել, կիսվել զգացողություներով և ուրախանալ միասին՝ հինը զգալով բացառապես նոր շնչով: Տեղափոխվիր 90-ական թվականներ՝ հին ու բարի հիշողություններով լի ժամանակ:

«Քաղաք»-ը մաղթում է քեզ հետաքրքիր, հաճելի և անմոռանալի տպավորություններով լի հանգստյան օրեր:

Կարդա նաև՝

Մեկնաբանություններ