ժամանց շաբաթ կիրակի քաղաք
- Ժամանց, Շոփինգ և Ժամանց

Ո՞ւր այցելել այս հանգստյան օրերին. Փետրվարի 2-3

Արդեն սպասո՞ւմ ես առաջիկա հանգստյան օրերին, բայց դեռ չե՞ս որոշել ուր այցելել և ինչպես անցկացնել հանգիստդ և ժամանցդ:

 «Քաղաք»-ն արդեն մտածել է այդ մասին և քեզ համար առանձնացրել առաջիկա շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքում սպասվող ամենահետաքրքիր իրադարձություններն ու միջոցառումները:

Թատրոնի սիրահարներն այս կիրակի ժամը 15։00-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում դիտել «Վերջին ուսուցիչը» ներկայացումը։ Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Հրարյա Ղափլանյանի դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Ռոմանտիկ կոմեդիա», կիրակի «Ախ Աննա, Աննա կամ կրքոտ կիրակի» ներկայացումները։

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կիրակի կարող եք դիտել «Հաղթանակի Գենեզիս» ներկայացումը։

Փոքրիկ թատերասերների համար փետրվարի 2-ին և 3-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը պատրաստել է «Կարմիր գլխարկը», «Անխելք մարդը», «Մատնաչափիկը» ներկայացումները:

Ֆիլմասերներն այս շաբաթ կարող են Երևանի կինոթատրոններում կարող են վայելել «Ապակի», «Փրկել Լենինգրադը», «Գործակալ 004», «Հոլմս և Վաթսոն», «Ֆավորիտուհի», «Սպիտակ տղա», «Կանաչ գիրք», «Երկու թագուհի», «Անմոռանալի օր» ֆիլմերը։

Եթե ցանկանում ես ազատ օրերին երեկոյան որևէ հետաքրքիր և հաճելի ժամանցի վայր այցելել, ապա կարող ես այցելել «Tom Collins Pub»: «007 Pub»-ում կիրակի օրը կարող ես վայելել անմոռանալի օրերից ևս մեկը:

Ընտանեկան կամ ընկերական հաճելի երեկո անցկացնելու համար կարող ես այցելել մայրաքաղաքի գեղեցիկ և բարձրաճաշակ վայրերը: Դու կարող ես հոյակապ երեկո անցկացնել «Mexico»-ում, «Coast»-ում, «Արմատ»-ում, «Պահեստ 33»-ում և մի շարք այլ անմոռանալի վայերում:

«Քաղաք»-ը մաղթում է քեզ աշխատանքային շաբաթի հաճելի և խաղաղ ավարտ և հետաքրքիր, բուռն,  վառ իրադարձություններով լի հանգստյան օրեր:

Կարդա նաև՝ 

Մեկնաբանություններ