- Առողջ ապրելակերպ, Կյանք

Վիտամիններ․ ե՞րբ են հավելումներն իսկապես անհրաժեշտ օրգանիզմին

Վիտամինների օգտակարության մասին ամեն օր լսում ենք շատերս, սակայն միևնույն ժամանակ շատ են կարծիքները, որ դրանք օգտակար են ոչ միշտ և ոչ բոլորին։ Ի՞նչ վիտամիններ խմել, ի՞նչ տարատեսակի հաբերն են առավել օգտակար և ի՞նչ օգուտ են դրանք տալիս․ «Քաղաք»-ը գտել է այս և մի շարք այլ հարցերի պատասխանները։

Նախ և առաջ անհրաժեշտ է ուշադիր ստուգել ներկող նյութերի, հոտավետ նյութերի և կոնսերվանտների առկայությունը։ Ցանկացած դեպքում վիտամինների չափից շատ օգտագործումը վնասակար է։ Բացի այդ, ճիշտ սնսդակարգի դեպքում դու այսպես թե այնպես ստանում ես այդ անհրաժեշտ նյութերը (առավել փոքր քանակությամբ):

Ահա ինչ են առաջարկում մասնագետները տարբեր իրավիճակների համար։

Ինտենսիվ մարզումների դեպքում

Այս պարագայում վիտամիններ սովորաբար չեն նշանակվում։ Սպորտային սննդի արտադրողները հակված են առաջարկել պրոտեինային կոկտեյլներ, սակայն դրանց փոխարեն կարելի է օգտագործել միս, ձու, կաթնամթերք։ Կարևոր է օրգանիզմում կալորիաների խիստ պակաս չառաջացնել։

Անընդհատ հոգնածության զգացումի դեպքում

Այս դեպքում հավելումները կարող են օգնել։ Հոգնածությունն ու մշտական թուլությունը կարող են պայմանավորված լինել որևէ նյութի պակասից։ Օրինակ՝ օրգանիզմում կարող է ցածր լինել երկաթի տոկոսը, ինչի հետևանքով հեմոգլոբինի ցւոցանիշը նվազում է, և առաջանում է հոգնածություն և գլխապտույտ։

Ուրեմն, բժիշկի հետ խորհրդակցելուց և անհրաժեշտ ստուգումներ անցնելուց հետո, սովորաբար նշանակվում են С, ինչպես նաև B2, B6 և B12 վիտամինները։

Այդուհանդերձ, այս հավելումները հոգնածության դեմ պայքարի միակ միջոցը չեն։ Խնդիրը կարող է առաջանալ խրոնիկ հոգնածության ախտանիշի կամ աղիների համակարգի վատ աշխատանքի արդյունքում։ Նման դեպքերում պետք է դիմել բժշկին։

Սեզոնային աֆֆեկտիվ խախումների դեպքում

Այս դեպքում ևս վիտամինները կարող են շատ օգտակար լինել։ Ցուրտ եղանակին մենք բավարար D վիտամին չենք ստանում։ Սնունդից այն ստանալը բարդ է լինում, հետևաբար հավելումներ ընդունելն այս դեպքում տեղին է։

Հաճախակի մրսածություն և հարբուխ

Վիտամինների օգնությունն այստեղ հաստատ չի խանգարի։ Ամենից օգտակարն այս դեպքում D վիտամինի ընդունումն է։

Հիշիր, որ վերոնշյալ ախտանիշմներից որևէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում ինքնուրույն միջոցնել չձեռնարկել և դիմել համապատասխան մասնագետի օգնությանը։

Կարդա նաև՝ 

Ինչպես ձեռք բերել ընկերներ նոր աշխատավայրում

Մեկնաբանություններ